15:51 19.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային և այլ տարբերակներով (հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից ակտիվ գովազդ է իրականացվում) արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկություններով, սակայն վերջիններս չունեն համապատասխան արտոնագիր և չեն համագործակցում բանկերի հետ:
Ստորև ներկայացնում ենք նշված ընկերությունների անվանացանկը’
«Varker СС»/հեռ. 077-09-00-04, 077-09-22-94/, «MASTER CREDIT»/հեռ. 094-17-73-40/, «CREDIT INFO, Good lnfo»/հեռ. 094-64-01-40/, «Varker 1 JAMUM»/հեռ. 077-18-85-78/, «Gold Kredit Kapital»/հեռ. 098-84-77-07/, «Արագ գումար»/հեռ. 093-318-383/, «Shtap Gumar Varker»/հեռ. 094-81-85-78, 099 8185 78/, «Varkayin.am»/հեռ. 043-34 55-43, 098 02-88-85, 93-06-33-37/,«varkam.am»/հեռ. 093-53-36-06, 096-53-36-06,/, «arag gumar»/հեռ.093-31-83-83/, «Shtap Gumar»/հեռ. 077-18-85-78, 094-969-007, 099-81-85-78/, «Բիզնես վարկեր» /հեռ. 093 97 57 40/, «Արագ վարկեր»/հեռ. 093-31-12-31/, «Varker Aranc Gravi» /հեռ. 091-70-70-80/,, «Վարկերի տրամադրում», /հեռ. 093-60-22-73/, «Varker»/հեռ. 077-09-00-04/, «Varker CC»/հեռ. 077-09-22-94 , «Varker Online -Վարկեր օնլայն», «Varkayin.am»/ հեռ. 098-02-88-85, 043-34-55-43/, «Գումար Մեկ Օրում»/ հեռ. 077-74-64-47/, «Shtap Gumari Tramadrum»/ հեռ. 098-730-771, 096-730-771/,«Տրամադրում»/ հեռ. 077-09-22-94/, «Գումար առանց գրավի»/ հեռ. 077 65-16 06, 093 54-76 62/:
Նշված ընկերությունների կամ անհատների ծառայություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
17:03 22.07.2025
Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարելՀունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...
16:50 22.07.2025
ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականինՄիացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...
16:37 22.07.2025
ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհինՀուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...
16:24 22.07.2025
«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...
16:11 22.07.2025
Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ ՊերկովիչՊրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...
16:00 22.07.2025
Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ ԲայրամովԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […] ...