15:47 19.03.2020
Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն անվճար վիրահատվելու հարցում:
Քաղաքացին տեղեկացրել է, որ անցել է բժշկական հետազոտություններ, որոնց արդյունքում ցուցվել է անհապաղ իրականացնել լեղապարկի վիրահատություն: Նշված վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնելու համար բժշկական կենտրոնում պահանջել են ներկայացնել զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող տեղեկանք, այլապես նշել են, որ վիրահատությունը պետք է իրականացվի վճարովի հիմունքներով: Քաղաքացին նշել է, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ չի կարող դուրս գալ բժշկական կենտրոնից, մեկնել մշտական բնակության վայրի զինկոմիսարիատ և պահանջվող տեղեկանքը ներկայացնել:
Արագ արձագանքման շրջանակներում բարձրացված խնդիրը քննարկվել է բժշկական կենտրոնի տնօրինության հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը վկայակոչել է գործող օրենսդրական կարգավորումները՝ նշելով, որ անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում զինծառայողների ընտանիքների անդամները կարող են բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:
Արդյունքում, բժշկական կենտրոնի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վիրահատությունը:
Ավելի ուշ, քաղաքացին տեղեկացրել է, որ վիրահատությունն իրականացվել է, որից հետո իր կարգավիճակը հաստատող տեղեկանքը ներկայացրել է բժշկական կենտրոն:
17:03 22.07.2025
Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարելՀունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...
16:50 22.07.2025
ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականինՄիացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...
16:37 22.07.2025
ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհինՀուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...
16:24 22.07.2025
«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...
16:11 22.07.2025
Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ ՊերկովիչՊրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...
16:00 22.07.2025
Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ ԲայրամովԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […] ...