Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակաները․ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+12.09 oC

Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակաները․ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը

22:06 19.03.2020

Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակաները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից ներկայացրել վաղվա դասացուցակը։

?Մարտի 20-ի դասացուցակը

?‍?Մարտի 20-ին՝ ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։

Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝
Մայրենի (4-րդ դասարան)
Թեմաներ՝ Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք (հայկական ժողովրդական հեքիաթ), Լեոնարդո դա Վինչի – «Դեղձենին»,Անահիտ Պարսամյան – «Հրաշք վրձինը»
?‍?Ուսուցիչ՝ Դավիթ Գյուրջինյան
Պատմություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Կիլիկյան Հայաստան, պետության կայացում,
Կիլիկյան Հայաստան, Լևոն Մեծագործ, պետության զարգացում
Հայատառ գրատպության հիմնադրում
?‍?Ուսուցիչ՝ Զոհրաբ Գևորգյան
Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Ինտերնետում ամեն ինչ պետք է ստուգել, Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգների մասին, Ի՞նչ անել, եթե ինտերնետում ծուղակն ես ընկել
?‍?Ուսուցիչ՝ Սամվել Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն՝
14։00 – Հայոց լեզու, թեմա՝ Բայ․ ձևաբայեր, դերբայներ (7-րդ դասարան)
14։30 – Հայ գրականություն, թեմա՝ Համո Սահյան (7-րդ դասարան)
15։00 – Հայոց լեզու, թեմա՝ Գոյականական անդամի լրացումներ․ բացահայտիչ (8-րդ դասարան)
15։30 – Հայ գրականություն, թեմա՝ Մեծարենց․ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը (8-րդ դասարան)

Нет описания фото.
Нет описания фото.
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP