22:13 19.03.2020
ՄՊՊՀ-ն հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները։
✅Ավելացել են կոնյակի արտահանման ծավալները,
✅կոնյակի շրջանառության ոլորտն ունի բարձր կենտրոնացվածություն,
✅հնարավոր են անբարեխիղճ մրցակցության գործողություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ըստ այդմ, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 725 լիտր կոնյակ (100% սպ.) և 2,323,056 լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.): Կոնյակի ներմուծման ծավալները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել են 27 %-ով, կոնյակի սպիրտի ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 55 %-ով:
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի ներմուծման ամենամեծ մասնաբաժինն ունեցող երեք ընկերություններ են «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ», «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ» ՓԲ և «ԱԼՖԱ ՖՈւԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 90 %, 2018 թվականին՝ «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ» ՍՊ, «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ» ՓԲ և «ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊ ընկերությունները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 86 %:
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի սպիրտի առաջին երկու խոշոր ներմուծողներն են եղել «ԲԱԳՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ ընկերությունները, որոնք ներմուծել են կոնյակի սպիրտի ընդհանուր ծավալների շուրջ 90 %-ը, 2018 թվականին կոնյակի սպիրտի ներմուծման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են «ՎԵԴԻ ԱԼԿՈ», «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ և «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերությունները` ընդհանուր 71 %:
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 21 ընկերությունների կողմից արտադրվել է 5,220,793 լիտր (100% սպ.) կոնյակ: Կոնյակ արտադրող առաջին երեք խոշոր ընկերություններն են «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ն, «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ն և «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ն, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի արտադրության մեջ կազմել է 62 %՝ 2018-ի 68 %-ի փոխարեն: Նշված ընկերությունները նաև առավել խոշոր կոնյակ արտահանողների եռյակում են, որոնց մասնաբաժինների գումարը 2019 թվականի տասն ամիսների ընթացքում կազմել է 45 %՝ 2018-ի 52%-ի դիմաց:
Ընդհանուր առմամբ 2019 թվականի տասն ամիսների ընթացքում 38 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100% սպ.), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում 33 ընկերությունների կողմից արտահանվել էր շուրջ 9 մլն լիտր կոնյակ (100% սպ.): Այսինքն՝ կոնյակի արտահանման ծավալներն աճել են 37 տոկոսով՝ միաժամանակ գերազանցելով նաև 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը (11 մլն լիտր):
Նույն ժամանակահատվածում 14 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.), ինչը հավասար է 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում արտահանված կոնյակի սպիրտի ծավալներին:
Հանձնաժողովը հաշվարկել է նաև 1 լիտր կոնյակի ստացման համար անհրաժեշտ նյութածախսը: Հատկանշական է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք դեպքերում 3 տարվա հնացման 0,5 լիտր տարողությամբ կոնյակի նյութածախսը զգալիորեն տարբերվել է Հանձնաժողովի կողմից հաշվարկված ցուցանիշից, ինչը կարող է վկայել հնարավոր անբարեխիղճ գործողությունների մասին:
Հանձնաժողովն արձանագրել է, որ թեև կոնյակի շրջանառության ոլորտը համարվում է բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, շուկայի կենտրոնացվածության մակարդակը գնահատող որոշ ինդեքսների արժեքները կրճատվել են:
Ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև կոնյակ արտադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից պահեստավորված կոնյակի սպիրտի պաշարների գույքագրում, ինչպես նաև դիտարկվել է 2019 թվականի մթերման գործընթացը: Հարկ է նշել, որ ուսումնասիրության արդյունքում մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ճշգրտել են իրենց կողմից լիազոր պետական մարմնին տրամադրված ցուցանիշները:
Ուսումնասիրության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝ http://competition.am/uploads/resources/Study_cognac.pdf :
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:20 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...