23:06 19.03.2020
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոմիտեի կազմով հրապարկեց Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով իր վճիռը` արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Գործով որպես դիմումատուի ներկայացուցիչ էր հանդես եկել “Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:
Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ով աշխատում էր Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ում որպես էլեկտրակայանի սպասարկման էլեկտրիկ: 2008 թվականի մարտի 6-ին, երբ նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում 6,000 վոլտանի տուրբինի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում, էլեկտրահարման արդյունքում նա տեղում մահանում է:
ՄԻԵԴ-ին ուղղված իր գանգատում Դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումն այն հիմքով, որ իշխանությունները Ալբերտ Մկրտումյանի մահվան հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չէին իրականացրել: Մասնավորապես, նա պնդում էր, որ քննությունը իրեն` որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդի, հասանելի չի դարձվել, և աշխատավայրում տեղի ունեցած դեպքի շուրջ բազմակողմանի քննություն չի իրականացվել:
Իր վճռում ՄԻԵԴ-ը նկատել է, որ դիմումատուն չուներ այլ արդյունավետ պաշտպանության միջոց, քան այս քրեական դատավարության կարգով քննությունը: Նա մատնանշել է, որ դիմումատուի ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ վարույթը չորս անգամ կարճվել է, և երեք անգամ վարույթն իրականացնող մարմնի նման որոշումները վերացվել են դատական ստուգման արդյունքում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չէր բացահայտել գործի բոլոր հանգամանքները:
Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ բազմաթիվ բացթողումներ են եղել հատկապես վարույթի սկզբնական փուլում, որը բացասաբար է անդրադարձել գործի հանգամանքների բացահայտման հեռանկարի վրա: Մասնավորապես, դեպքի վայրը չէր պահպանվել, և քննիչի կողմից փորձաքննությունների չէին նշանակվել դեպքից հետո:
Վերջապես, ՄԻԵԴ-ը մատնանշել է այն դժվարությունները, որոնք դիմումատուն ստիպված էր հաղթահարել` փորձելով ճանաչվել տուժողի իրավահաջորդ, և այդպիսով, լիովին մասնակցել վարույթին:
Ուստի, ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա ընթացակարգային ասպեկտով: Դատարանը նաև Դիմումատուին տրամադրել է 10,000 Եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1,600 Եվրո գումար` որպես ծախսերի հատուցում:
Վճռի ամբողջական տեքստը հասանելի է այստեղ:
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:20 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...