Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարող է արգելել ԵԱՏՄ-ից առանձնապես կարևոր դեղորայքի և մի շարք բժշկական պաշտպանիչ և հիգիենիկ պարագաների արտահանումը COVID-19 համավարակի պատճառով:
Սա ներառված է կորոնավիրուսի պայմաններում կայուն տնտեսական զարգացում ապահովելու Ռուսաստանի կառավարության ծրագրում, նշում է РИА Новости-ն:
Ենթադրվում է, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը կընդունվի մինչև մարտի 25-ը, ԵԱՏՀ խորհրդի որոշումը՝ մինչև ապրիլի 15-ը: Տնտեսական զարգացման նախարարությունը, արդյունաբերության և առևտրի նախարարությունը և Դաշնային մաքսային ծառայությունը նշանակվել են ռուսական կողմից պատասխանատու կատարողներ: