22:09 21.03.2020
Համախմբվել մի գաղափարի շուրջ և փորձել միասնական հաղթահարել կորոնավիրուսի բացասական հետևանքները․ սա այս օրերին համաշխարհային հանրության գլխավոր ուղերձն է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ այդպիսի ուղերձ է հղել հեռավար ուսուցում կազմակերպելու համատեքստում: «Շանթ» հեռուստաընկերությունն արձագանքում է այդ ուղերձին:
Արտակարգ ռեժիմում արտակարգ դասապրոցես. այսպես է լինում, երբ կարանտին է հայտարարվում և ուսումնական հաստատություններն են փակվում: Այս օրերին շատ գործընթացներ տարածություն և միջոց չեն ճանաչում: Այս տրամաբանությամբ է, որ դասերն ու ընդհանրապես ուսումնական գործընթացը շատ չտուժեն։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարեց` Հայաստանի կրթական համակարգն անցնում է հեռավար ուսուցման: Ուսուցման այդ մեթոդը կազմակերպվում է յուրովի. մեկը սոցիալական ցանցերի միջոցով, մյուսը՝ տեխնիկական այլ միջոցներով և այսպես շարունակ:
«Շանթ» հեռուստաընկերությունն էլ, կարևորելով գիտելիքի ձեռքբերման անընդհատությունն ու դրա նշանակությունն առհասարակ, ավելացնում է հեռավար ուսուցման հարթակներից մեկը` առաջարկելով Shant Digital TV հավելվածը:
Սովորաբար HD ալիքների հայկական հավելվածից օգտվելու հնարավորություն են ունենում նրանք, ովքեր համապատասխան վճարով բաժանորդագրված են դրան: Այս դեպքում, սակայն, ամեն ինչ այլ է:
Ուշադրություն, անգամ եթե Shant digital TV հավելվածի բաժանորդ չեք, բայց ցանկանում եք ծանոթանալ օրվա դասերին, որը տրամադրել է նախարարությունը, մենք կընձեռենք ձեզ այդ հնարավորությունը: Ի՞նչ է պետք անել: Պարզապես ներբեռնել հավելվածը և գրանցվել: Դրանից հետո հավելվածում կգտնեք «Տեսադարան» բաժինը: Այդ բաժնում միայն ուսումնական ենթաբաժինը կլինի հասանելի բոլորի համար, միանգամայն անվճար սկզբունքով: Կենսաբանություն, Մայրենի լեզու, Մաթեմատիկա և այլն, այսինքն՝ այն բոլոր առարկաները, որոնք աշակերտներն անցնում են դպրոցում: Յուրաքանչյուր դասարանի համար կլինեն համապատասխան դասեր:
Ոչինչ չի փոխվում, պարզապես ժամանակն ու տարածությունն է այլ: Իսկ նրանց համար, ովքեր չգիտեն՝ որտեղից և ինչպես ունենալ Shant Digital Tv, ասենք, որ դրա համար մի քանի տարբերակ կա:
Հեռախոսների դեպքում, կախված համակարգից` IOS կամ Android, մտնում եք ներբեռնման համար նախատեսված համապատասխան բաժինը և որոնում Shant Digital TV: Ներբեռնում եք այն և գրանցվում:
Հավելվածից կարող են օգտվել նաև ոչ միայն սմարթֆոնների և թաբերի օգտատերերը, այլ նաև հեռուստատեսային լսարանը սմարթ բոքսերով և սմարթ հեռուստացույցներով: Ասել է, թե ընդամենը մի քանի րոպե և դուք կկարողանաք ձեր դասերը նաև սովորել Shant Digital TV-ի հետ` հարմարավետ ու հեշտ հասանելի տարբերակով: Ամենակարևորը՝ գրանցվելով և մուտք գործելով հարմարավետ տեսադարանում, դուք հնարավորություն ունեք ընտրել ձեր ցանկացած դասը առաջարկվող համարակալված տեսադասերից:
Տանը մնալով՝ դուք ստիպված չեք դասերը սովորելու համար գամված մնալ տեղում մի էկրանի միջոցով դաս սովորելու համար, մենք հոգացել ենք այս ամենի հասանելիության մասին շարժական միջոցների օգտագործմամբ նույնպես:
Սա էլ դեռ ամենը չէ: Հեռավար կրթությանն աջակցելու կոչին առաջիններից արձագանքած «Ռոստելեկոմ» ընկերության ընձեռած հնարավորությունը, որը թույլ է տալիս անվճար հասանելի լինել տեսադասերին ու կրթություն ստանալ՝ առանց ուսումնական հաստատություն հաճախելու, նույնպես ներառվել է Shant Digital TV հավելվածում, որպես նոր ալիք: Մուտք գործելով հավելված՝ պարզ քայլերի միջոցով կարող եք հայտնվել ուսուցողական ալիքի վրա և շարունակել համալրել ձեր գիտելիքները:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...