18:00 23.03.2020
Շիրակի մարզի ներհամայնքային ու ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտն ամեն օր ախտահանվում է: Հստակ հրահանգ ու ցուցում կա ուղևորափոխադրող ընկերություններին ու համայնքապետարաններին, համաձայն որոնց՝ երթուղու սկզբնակետում և վերջնակետում տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, վարորդներին նույնպես տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ և լուծույթներ: Մարզի բոլոր ուղղություններով երթուղիները պահպանվել են: Պայմանավորված ուղևորների թվի նվազմամբ՝ նվազեցվել է դրանց հաճախականությունը:
Շիրակի մարզի ներմարզային ու միջմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքային օրը սկսվում է Գյումրիի ավտոկայանի բուժկետից: Անկախ տարիքից ու ինքնազգացողությունից՝ բոլորը ջերմաչափվում են:
Ղեկին նստելու թույլտվություն ստանում են, եթե ջերմություն ու ինքնազգացողության վատացում չունեն, իսկ տրանսպորտային միջոցները ճանապարհ դուրս գալուց առաջ ախտահանվում են:
«Ամբողջությամբ ներմարզային ուղղությունները սպասարկվում են: Բոլոր համայնքների կապը ապահովվում է Գյումրիի հետ: Մարզում ունենք 49 երթուղի, 49-ում էլ ամեն օր ախտահանման աշխատանքներ են կատարվում: Երթուղու սկզբնամասում և վերջնամասում անպայման ախտահանվում են տրանսպորտային միջոցները: Ունենք երթուղիներ, որոնք խմբավորվել են: Եթե մեկ ընկերություն սպասարկում է մի քանի երթուղի նույն ուղղությամբ, այդ երթուղիները խմբավորվել են»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Վարորդները դիմակներ ու ձեռնոցներ են կրում: Նրանք հարկադիր պարապուրդի մեջ գտնվել չեն կարող՝ պետք է ապահովեն մարզի բոլոր բնակավայրերի կապը Գյումրիի հետ: Բացառություն են միայն երկու վարորդներ, որոնք ռիսկային խմբում են, ու տրանսպորտային ընկերությունները նրանց արձակուրդի են ուղարկել: Մյուսներն աշխատում են, բայց աշխատանքային գրաֆիկը փոխվել է` ուղևորներն ինքնամեկուսացել են, գյուղից քաղաք քչերն են գալիս:
Գյումրի-Երևան միկրոավտոբուսային երթուղին սովորաբար մեկնում էր յուրաքանչյուր ժամը մեկ պարբերականությամբ: Ուղևորների ինքնամեկուսացման հետևանքները հանգեցրել են ուղերթների քանակի նվազեցման:
Ուղևորների պակասը ինքնաբերաբար ապահովել է այն պահանջը, որը ներկայացվում է սպասարկող ընկերություններին՝ միկրոավտոբուսներում պետք է լինի այնքան մարդ, ինչքան նստատեղ:
Գյումրիի շենքերում համատիրությունները շարունակում են ախտահանման աշխատանքները մուտքերում: Քլորաջրի լուծույթով բոլոր մուտքերում ախտահանում են բռնակները, աստիճանահարթակները:
«Մեր սպասարկման տարածքում գտնվող 55 շենքի 148 մուտքերն ախտահանվել են առաջին փուլով: Երկրորդ փուլը սկսել ենք այսօրվանից: Ազդեցությունը կարող է պահել մոտավորապես 5 օր: 5 օր հետո նորից կկրկնենք նույն պրոցեսը»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Գարուն» համատիրության նախագահ Համլետ Հովհաննիսյանը:
Մուտքերի դռների բռնակները, աստիճանավանդակները վտանգավոր հատվածներն են, որոնք կարող են վիրուսի փոխանցման վտանգ ներկայացնել: Դրա համար էլ ախտահանման աշխատանքները 5 օրը մեկ պարբերականությամբ են կատարվում: Ճիշտ այդքան է մեկանգամյա ախտահանման ազդեցությունը: Այս ռեժիմով համատիրություններն աշխատելու են առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը:
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...