Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ

14:49 06.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ անդամի ընտրության ժամկետին վերաբերող իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահի դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանա­դրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրեն­քին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին:

Ի կատարումն Սահմանադրության նշված պահանջի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  սահ­մա­նադրական օրենքով սահմանվել է նշված գործընթացի կազմակերպման վեցամսյա ժամկետ: Այսինքն, օրենսդիրը դիտարկել է, որ համա­պա­տասխան գործընթացը կարող է տևել ընդհուպ մինչև վեց ամիս, և այդ ժամ­կետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորում­ներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Սակայն «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ  սահմանադրական օրենքով նախատեսվել են մեկամսյա և տասնօրյա ժամկետներ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաև անհրաժեշտության և ողջամտության հիմնավորումը մեր գնահատմամբ բացակայում է:

Պետք է նկատել նաև, որ վեց ամիս ժամկետը ողջամիտ և տրա­մաբանական է նաև այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման և ընտրության գործընթացն ընդգրկում է երեք առան­ձին գործառույթ՝ երեք մարմնի կողմից: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի գործառույթները և դրա­նից բխող՝ դատավորի պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը, ինչպես նաև միջ­ազ­գային փորձում ընդունված մոտեցումները՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը չի կարող և չպետք է լինի նման սեղմ ժամկետներում՝ առանց պատշաճ ուսումնասիրման գործընթացի: Հակառակ մոտեցումն ինքնին կարող է խաթարել ողջ գործընթացի էությունը: Նման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի առաքելությունն ու գործառույթները, առավել քան ողջամիտ և տրամաբանական է վեցամսյա ժամկետի շրջանակներում դիտարկելը:

Միաժամանակ  «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված խնդրո առարկա ժամկետները ոչ միայն ողջամտության խնդիր են առաջացնում, այլև, ինչպես նշվեց, Սահմանադրությանը համապատասխանության, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանվել են այն իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեին նշված մանրամասները, ինչը չէր կարող կատարվել «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այլ բացառապես «Սահմանա­դրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրեն­քով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

Այս և համապատասխան դիմումում ներկայացված այլ հիմնավորումներից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորություններով՝ ես դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP