Մարտի 29-ի դրությամբ գրանցվել է վարակի 78 797 դեպք, որից 6528-ը՝ մահվան ելքով: 4,9 հազար հիվանդ ծանր վիճակում է: Առողջացել է 14,7 հազար մարդ:
Մեկ օրում հայտնաբերվել է վարակի 6,5 հազար նոր դեպք:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ներառյալ Diamond Princess նավի անձնակազմը և ուղևորները, գերազանցել է 2.5 հազարը:
Կես օրվա ընթացքում երկրում հաստատվել է COVID-19 վարակի 82 նոր դեպք, այդ թվում 68-ը՝ Տոկիոյում: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2518, որոնցից 712-ը Diamond Princess- ի անձնակազմը և ուղևորներն են: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 65 մարդ:
Ընդհանուր առմամբ, Կորոնավիրուսային վարակի տարածումը Չինաստանում դադարեցված է, կիրակի հայտարարել է Չինաստանի հանրային առողջության հանձնաժողովի պաշտոնական խոսնակ Մի Ֆենը:
«Մարտի 28-ի դրությամբ վարակի հաստատված դեպքերի թիվը 3 հազարից պակաս է, Չինաստանում համաճարակի տարածումը ընդհանուր առմամբ դադարեցված է», – ճեպազրույցի ժամանակ ասել է Մի Ֆենը: