12:12 30.03.2020
ԱԺ-ն այսօր օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացոսւմներ կատարելու մասին հարցը: Ինչպես ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այն նախատեսում է միջամտություն մարդու անձնական տվյալներին համաճարակի կանխարգելումը կազմակերպելու նպատակով:
«Նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, կյանքի ու անձեռնմխելիության իրավունքներին, սա վերաբերում է բացառապես համաճարակի հիման վրա արտակարգ դրության ռեժիմին: Այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտություն անձնական տվյալներին, մասնավոր և ընտանեկան կյանքին, հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Այն միայն համաճարակին է վերաբերում, ավարտվում է արտակարգ դրությամբ ավարտմամբ, տեղեկությունները փոխանցվում են միայն պետության կողմից սահմանված մարմիններին»,- ներկայացրել է նա:
Իսկ թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, այս հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ դրանք լինելու են մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները:
«Հաճախորդի տեղորոշումը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի միջնորդավորված կապ ունեցող անձանց հետախոսահամարները, հեռախոսային խոսակցության ժամը, այլ տվյալներ, նույն համակարգում ամփոփվելու են բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, վարակումը ստանալու նպատակով հավաքագրված տվյալների: Ինչո՞ւ է այս ամենի անհրաժեշտությունը առաջացել, ինչո՞ւ սահմանափակված չէ միայն վարակված անձանց տվյալներով: Պատճառն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել օնլայն հավաքել տվյալները, որպեսզի օպերատիվ կերպով հնարավոր լինի տեղորոշել հնարավոր կոնտակտ ունեցող անձանց տվյալները, ուզում եմ շեշտել, որ հեռախոսազանգերի բովանդակությանը չի վերաբերում, չի թույլատրվում համաճարակի կանխարգելման նպատակով ծանոթանալ բովանդակությանը»,- ներկայացրել է նախարարը:
Նա հավելել է, որ այս օրենքով չսահմանված նպատակներով տեղեկատվության օգտագործման դեպքում առկա է քրեական պատասխանատվություն:
10:47 15.07.2025
Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունըՆոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ […] ...
10:37 15.07.2025
Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչՊորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...
10:30 15.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:19 15.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 15.07.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններումԱմերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...
09:50 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգերԳերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...