Սա անիմաստ կարգավորում է. Մարուքյանը՝ հեռախոսազանգերը լսելու անհրաժեշտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Սա անիմաստ կարգավորում է. Մարուքյանը՝ հեռախոսազանգերը լսելու անհրաժեշտության մասին

12:36 30.03.2020

Խորհրդարանում թեժ քննարկումների առիթ է տվել կառավարության ներկայացրած նախագիծն այն մասին, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման շրջանակը պարզելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները հատուկ հավելված ներբեռնեն: Այն հնարավորություն կտա լսել հեռախոսազանգերը և ծանոթանալ հաղորդագրություններին: Նախարարը վստահեցրել է՝ դրանց բովանդակությանը չեն ծանոթանալու, իսկ արտակարգ դրության ավարտից հետո հավաքված տվյալները ոչնչացվելու են:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նկատեց՝ զանգը դեռ չի նշանակում ֆիզիկական շփում, իսկ ֆիզիկական շփումը դեռ չի նշանակում, որ զանգ է եղել:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը շեշտեց՝ ինքը, խորհրդարան գալով, ավելի մեծ վտանգի է ենթարկում, քան հեռախոսազանգի միջոցով: Նա նաև հայտնեց՝ հանդիպումների մասին մարդիկ, մանավանդ վերջին շրջանում, հիմնականում պայմանավորվում են սոցկայքերի միջոցով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց.

«Ես կարդում եմ՝ պարտավոր են տրամադրել, հարց՝ ո՞ւմ տվյալները, ստուգվա՞ծ, թեստավորվա՞ծ անձի, վարակակի՞ր, հիվանդության ախտանիշներ ունեցո՞ղ անձի: Երբ անձն ախտորոշվել է ու մեկուսացված է՝ ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, խնդիր եմ տեսնում, որ մարդը կարող է չհիշել՝ ուր է եղել, ում հետ է շփվել»:

Մարուքյանն ասաց, որ այս նախպաձեռնությունը գուցե կարող էր արդյունավետ լիներ այն ժամանակ, երբ ունեին հիվանդ համար 1, բայց հիմա, երբ նորից այդքան դեպք հաստատվեց, սա անիմաստ կարգավորում է:

Պատգամավորի կարծիքով՝ այս նախաձեռնությամբ քաղաքացիների իրավունքները սահմանափակելն անընդունելի է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP