Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև վարձու աշխատողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև վարձու աշխատողներին

15:44 30.03.2020

Գործադիրը այսօր` մարտի 30-ի արտահերթ նիստում, հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման դեմ 8-րդ միջոցառման ծրագրին:

Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողների և ԱՁ-ների մասին է։

«Սա չի վերաբերում մանրածախ առևտրին, որտեղ առևտրի մեջ կա դեղորայք, սնունդ, ալկոհոլային խմիչք և ծխախոտ, և եթե նույնիսկ կա առևտրային ցանցում այդ ապրանքատեսակները, ապա այս միջոցառմամբ այդ սեգմենտին չենք անդրադառնում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ նախագծի այլ մանրամասներ ներկայացրեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Առանձնացրել ենք 5 հիմնական ոլորտներ՝ աջակցության չափը որոշել ենք հաշվարկել այսպես՝ նշված ոլորտներում վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսներին իրենց հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով կտանք աջակցություն, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, այսինքն՝ 136 հազար դրամ: Եթե վերջին 2 ամիսների միջին աշխատավարձը ավելի պակաս կլինի, քան նվազագույն աշխատավարձն է, այսինքն՝ սա այն դեպքերն է, երբ աշխատակիցները կես դրույքով կամ քառորդ դրույքով են աշխատում, ապա այս դեպքում նրանք կստանան իրենց վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար: Անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանել ենք աջակցություն, նրանց 2019թ. 4-րդ եռամսյակի իրացման շրջանակի 10 տոկոսի չափով գումար, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի, քան 138 000 դրամը»,- մանրամասնեց Նաիրի Սարգսյանը:

Վարձու աշխատողները շահառու են համարվում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերը նշված տուժած ոլորտների աշխատողներ: Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Նաիրի Սարգսյանը նաև նշեց, որ այս աջակցությունն ուղղված է ոչ թե գործատուներին, այլ վարձու աշխատողներին:

«Աջակցությունը մարդիկ ստանալու են ուղղակի, ոչ թե գործատուի կողմից միջնորդավորված: Հարկեր չենք հաշվարկելու, սա առձեռն իրենց ստացվող գումարն է: Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ ընդհանուր բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը»:

Աջակցությունը տրամադրվելու է շահառուի կողմից www.online.ssa.am կայքում սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա՝ ապրիլի 9-ից սկսած։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խոսքը մոտ 127 հազար շահառուի մասին է, բայց տվյալները դեռ պետք է ճշգրտվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

10:47 15.07.2025

Հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը

Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ […] ...

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

10:37 15.07.2025

Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշը նշանակվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը չի հայտնել 70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը: Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև Լիսաբոնի «Բենֆիկան», թուրքական «Ֆեներբահչեն», բրազիլական «Ֆլամենգոն» և այլ թիմեր: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

10:30 15.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 15-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:19 15.07.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

10:00 15.07.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

Ամերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

09:50 15.07.2025

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...

BACK_TO_TOP