19:20 31.03.2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի անժամանակ մահը շատերին է ցնցել: Արոնյանը ցավակցական խոսքեր է ստացել նաև շախմատի համաշխարհային դեմքերից՝ Գարի Կասպարովից, Մագնուս Կարլսենից, Մաքսիմ Վաշիե-Լագրավից, Սերգեյ Կարյակինից, Անիշ Գիրիից, Պավել Էլյանովից, Յուդիթ Պոլգարից և շատ այլ հայտնի շախմատիստներից:
«Իմ խորին ցավակցությունները Լևոնին և այն բազմաթիվ մարդկանց, որոնց կյանքն ավելի պայծառ էր դարձել Արիանայի շնորհիվ»,- գրել է աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:
My deep condolences Levon, and to the many others whose lives were made brighter by Arianne. https://t.co/N26PvMdsSp
— Garry Kasparov (@Kasparov63) March 30, 2020
«Խոսքեր չկան: Ցավում եմ»,- գրել է Մագնուս Կարլսենը՝ մեկնաբանություն թողնելով Արոնյանի թվիթերյան էջում:
«Թանկագին Լևոն: Մեր խորին ցավակցությունները: Մենք Արիանային ճանաչում էինք, երբ դեռ երիտասարդ աղջիկ էր, իսկ ավելի ուշ դարձավ քո կինը: Նա միշտ շատ ընկերասեր և քաղաքավարի էր: Այնքան շատ հետաքրքրություններ ուներ, որ երկուսով կիսում էիք: Մեր աղոթքներն ու մտքերը քեզ հետ են»,- գրել է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:
«Ցավում եմ քո կորստի համար, Լև»,- գրել է ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան:
«Աստվա՛ծ իմ, ամուր եղի՛ր… Ցավակցում եմ»,- գրել է Յան Նեպոմնյաշչին:
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...