Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստացել է մտահոգություններ՝ կապված ալկոգելի որակի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստացել է մտահոգություններ՝ կապված ալկոգելի որակի հետ

18:48 31.03.2020

Վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ: Այս մասին ասվում է կառավարության կայքում:

«Հիշեցնում ենք, որ հայաստանյան ալկոգել արտադրող երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Սակայն, ըստ տարբեր տեղեկությունների՝ շուկայում առկա են նաև կասկածելի ծագում և բաղադրություն ունեցող ալկոգելեր: Հորդորում ենք մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին՝ ընդունել և վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ և համապատասխան մակնշում ունեցող արտադրանք, այլապես ամբողջ պատասխանատվությունն ընկնում է տվյալ տնտեսվարող սուբյեկտների վրա:

Միևնույն ժամանակ հորդորում ենք սպառողներին ալկոգել կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այլ արտադրանք գնելիս ստուգել համապատասխանության գնահատման փաստաթղթի և մակնշման առկայությունը: Դրանց բացակայության դեպքում խնդրում ենք թեժ գծի (010 23 56 00) միջոցով այդ մասին տեղյակ պահել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

20:20 12.07.2025

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

Իտալիայի կառավարությունը շարունակում է հույսը դնել Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ հավասար համաձայնության հասնելու վրա և կոչ է անում խուսափել առևտրային բախումից, ասվում է վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Մենք հույսը դնում ենք բոլոր կողմերի բարի կամքի վրա՝ հավասար համաձայնության հասնելու համար, որը կամրապնդի Արևմուտքը, հաշվի առնելով, որ, հատկապես ներկայիս պայմաններում, իմաստ […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

20:12 12.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր […] ...

SHANTNEWS

20:00 12.07.2025

SHANTNEWS

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

19:45 12.07.2025

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

19:34 12.07.2025

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

BACK_TO_TOP