Ծրագրում նշված երջանիկ քաղաքացին ո՞րն է, երջանիկ լինելու համար պետք է խելքի պակաս լինի․ Բոստանջյանը՝ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Ծրագրում նշված երջանիկ քաղաքացին ո՞րն է, երջանիկ լինելու համար պետք է խելքի պակաս լինի․ Բոստանջյանը՝ Փաշինյանին

14:41 07.06.2018

Հայաստանի կառավարության ծրագրում մի քանի տեղ նշվում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն երջանիկ։ ՀՀ ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունեն երջանիկ քաղաքացի ասելիս։

«Կուզենայի իմանալ՝ այդ երջանիկ բառի տակ դուք ի՞նչ ծանրաբեռնվածություն եք ուզում դնել, որովհետև իմ կյանքի ոչ քիչ տարիների պարագայում ես հասկացել եմ, որ երջանիկ լինելու համար պետք է մի քիչ խելքի պակաս լինի»,- նշեց Բոստանջյանը, և սա որոշակի զվարթություն առաջացրեց պատգամավորների շրջանում։

«Ես Ձեզ կխնդրեմ դիտել կադրերը, թե ինչ էր տեղի ունենում ՀՀ-ում, Երևանում, ասենք՝ 2018 թվականի ապրիլի 23-ին, և ես կխնդրեմ դիտել այդ կադրերը, որոնք հազարավոր ժամեր են տևում … եվ կխնդրեմ դիտել այն կադրերը, թե ինչ էր տեղի ունենում Հայաստանում մայիսի 2-ին և մայիսի 8-ին։ Եվ Դուք կտեսնեք երջանիկ մարդկանց»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանը բացատրեց, որ խոսքը ոչ թե անձնական կյանքի միջամտելու մասին է, այլ քաղաքացիական երջանկության մասին, երբ քաղաքացին հասկանում է, որ իր ձայնը երկրում բան է որոշում։ Ժողովուրդը, ըստ Փաշինյանի, դա այսօր ունի, և իրենք մտադիր են ապահովել, որ այսուհետ ևս ունենան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

BACK_TO_TOP