15:00 07.06.2018
Հայաստանի կառավարության ծրագրում նշվում է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց ռազմատենչ հայտարարություններում։ Այս խոսքերով ՀՀ ԱԺ-ում պատգամավորներից մեկը հարց ուղղեց կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք սա հավասարության նշան չի դնում կողմերի միջև։
Փաշինյանը հայտարարեց, որ այդպես պետք չէ մեկնաբանել այդ դրույթը և հիշատակեց վերջերս օտար դիվանագիտական առաքելություններից մեկի ներկայացուցչի հետ ունեցած իր զրույցը։ Դիվանագետը նշել էր, թե Հայաստանում տեղի ունեցած շարժումն ու իշխանափոխությունը լավ առիթ են Հայաստանի հանրությանը խաղաղության նախապատրաստելու համար։
«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք մեր հանրությանը Ձեր ասած տրամաբանության մեջ պատրաստենք խաղաղության, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր հանրությանը պատրաստում է պատերազմի։ Եթե այդ պայմաններում մենք մեր հանրությանը փորձենք պատրաստել խաղաղության, նշանակում է՝ մեր հանրությանը պատրաստում ենք պարտության»,- դիվանագետին ուղղված իր խոսքերը մեջբերեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ եթե միջազգային հանրությունը փորձում է նման իրավիճակ ստեղծել Հայաստանում, ապա այդպիսի փոփոխություններ պետք է նախաձեռնել նաև Ադրբեջանում։ Հայաստանի դիրքորոշումը մշտապես կառուցողական է եղել և դեռ շատ է հեռու Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումից։
«Ես նախկինում էլ, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ երբ Ադրբեջանը սպառնում է անընդհատ Հայաստանին և Արցախին, այս պայմաններում հայտարարել, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների, դա, կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ, որովհետև փոխզիջումն այն է, երբ դիմացինդ էլ է պատրաստ փոխզիջումների։ Եթե դիմացինդ պատրաստ չէ փոխզիջումների, ապա մենք էլ պատրաստ չենք փոխզիջումների։ Եթե դիմացինը պատրաստվում է պատերազմի, ուրեմն մենք էլ պետք է պատրաստվենք պատերազմի։ Հակառակ դեպքում նշանակում է, որ մենք պատրաստվում ենք պարտության։ Մենք չե՛նք պատրաստվում պատրաստվել պարտության»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
15:00 25.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...