14:42 03.04.2020
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է թարմացված վարկանիշային աղյուսակը, որում կա 8 հայ ըմբիշի անուն։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման աղյուսակի 10 քաշային կարգերից 6-ում ներառված են Հայաստանի ներկայացուցիչներ։
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների պայքարում այս պահին 2-րդն է՝ 60 միավորով։ Նույնքան միավոր ունի նաև ռուս Մուսա Եվլոևը, որն էլ հենց գլխավորում է աղյուսակը, քանի որ աշխարհի վերջին առաջնությանը նա ավելի բարձր հորիզոնական էր զբաղեցրել, քան Արթուր Ալեքսանյանը։ Իսկ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն աշխարհում 3-րդն է՝ 38 միավորով։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն, հունգարացի Տամաշ Լերինցին ու շվեդ Ալեքս Կեսիդիսին։ Մեր մյուս հունահռոմեական ոճի ըմբիշները հետևյալ տեղերն են զբաղեցնում: Գևորգ Ղարիբյանը, որն այս տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն 60 կգ քաշայինների կարգում, 9-րդն է վարկանիշային աղյուսակում՝ 20 միավորով։ Սլավիկ Գալստյանը 63 կգ քաշայինների աղյուսակի 8-րդ հորիզոնականում է։ Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը 67 կգ քաշայինների կարգում աշխարհում 14-րդն է։ Մալխաս Ամոյանը 72 կգ քաշայինների լավագույն տասնյակում է։
2 մարզիկ էլ ունենք ազատ ոճայինների դասակարգման աղյուսակում: Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների պայքարում 17-րդ տեղում է։ 79 կգ քաշայինների լավագույն տասնյակն էլ եզրափակում է Գրիգոր Գրիգորյանը։
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...