Ովքե՞ր են պետական օժանդակության 5-րդ ծրագրի շահառուները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

Ովքե՞ր են պետական օժանդակության 5-րդ ծրագրի շահառուները

15:46 03.04.2020

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել պետական օժանդակության հինգերորդ ծրագրի մասին: Այս միջոցառման շահառու են համարվում անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձիք։

 Չափորոշիչներ

Շահառուն 2020թ-ի հունվար, փետրվար և մարտ ամիսներին ներկայացված եկամտային հարկի հաշվետվություններով պետք է հայտարարագրած լինի 2-ից 50 աշխատակից (2-ը և 50-ը ներառյալ)՝ հաշվի չառնելով մարտի 26-31-ը աշխատանքի ընդունվածների թիվը։

Մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվետվությունում հայտարարագրված աշխատողների թիվը և աշխատավարձի վճարման ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեծությունը պետք է գերազանցի կամ հավասար լինի հունվար և փետրվար ամիսներին տրված հաշվետվությունների տվյալներին՝ հաշվի չառնելով մարտի 26-31-ը աշխատանքի ընդունվածների թիվը և ԱՎՈՒՄ մեծությունը։

Օգտվելու կարգը և անհրաժեշտ քայլերը

Ապրիլի 1-ից սկսած տնտեսվարողի կողմից 2020 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելուն պես, տնտեսվարողը ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանալու է ծանուցում՝ Միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։

Ծանուցում ստանալուց հետո տնտեսվարողը ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ դրամաշնորհ ստանալու վերաբերյալ։

Օժանդակության ձևը, չափը և ժամկետները

Շահառուն ստանում է միանվագ դրամական աջակցություն, որի չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։

Դիմումը ստանալուց անմիջապես հետո և շահառուի՝ չափանիշներին համապատասխանությունը վերստուգելուց հետո միանվագ դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին։

Օժանդակությունից չեն կարող օգտվել՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները և ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առուվաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները և ֆոնդերը, վիճակախաղի և շահումով խաղերի կազմակերպիչները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, պետական կառավարչական մարմինները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ը

09:40 14.07.2025

Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

09:35 14.07.2025

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...

Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ

09:30 14.07.2025

Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

09:19 14.07.2025

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

09:10 14.07.2025

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

09:00 14.07.2025

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...

BACK_TO_TOP