12:30 05.04.2020
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, կատարեցինք Անդաստանի արարողություն: Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս բերվեց համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո հայցեցինք Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:
ԽՈՍՔ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ․ ամէն։
«Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն,
օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով,
օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։
(Մատթ․ ԻԱ 9)
Սիրելի հավատացյալ զավակներ Մեր,
Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը։ Այս հոգեպարար տոնը նշում ենք Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդի աստվածային հրաշագործ ու բուժիչ զորության հայցով մեր ժողովրդի և ողջ մարդկության համար։ Ծաղկազարդը, ինչպես գիտեք, հիշատակն է Երուսաղեմ Փրկչի փառավոր մուտքի, երբ ժողովրդի բազմությունը ուրախությամբ, ձիթենու և արմավենու դալար ճյուղերը ձեռքներին դիմավորում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ բացականչելով. «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն` բարձունքներում»։ Քրիստոս բարձրանում էր Երուսաղեմ որպես «գառն Աստծո», որ Իր կյանքը զոհաբերեր խաչի վրա, Իր կենարար արյան հեղմամբ ազատագրեր մարդկությանը մեղքի գերությունից և բացեր դեպի Աստված տանող արքայության դռները: Ժողովուրդը դիմավորում էր Նրան որպես հաղթական Թագավորի, ով պիտի ազատություն բերեր օտար տիրապետության լծից։ Սակայն Հիսուս մուտք էր գործում որպես հաղթական Թագավոր, ում անձի մեջ Աստծո խոստումները պիտի իրագործվեին, Նա պիտի հաղթեր մեղքին ու մահվանը՝ ինքնազոհաբերությամբ։ Աշխարհի փրկիչն ու թագավորը, մարմնացյալ Աստծո Որդին, մահացավ անարգ մահով խաչափայտի վրա, որպեսզի Իր հարությամբ մարդկանց շնորհի հավիտենական կյանքի անգին պարգևը: Այս մեծագույն խորհուրդը դժվարընկալելի էր և տակավին դժվարըմբռնելի է շատերի համար։
Սիրելիներ, այսօր բոլորիս հոգիներում Ծաղկազարդի տոնի ուրախության ազնիվ զգացումներն են, բայց նաև՝ համայն աշխարհի և մեր ժողովրդի առջև ծառացած համավարակի մտահոգությունը։ Ցավ ենք ապրում, որ Ավագ Շաբաթվա այս նվիրական օրերին մեր հավատավոր զավակները չպիտի կարողանան եկեղեցիներում համախմբվել և միասնաբար անցկացնել եկեղեցական արարողությունները, սակայն Մեր հայրական հորդորն է, որպեսզի աղոթեք տանը, ընթերցեք Ավետարանը, հատկապես Ավագ Շաբաթվա ընթերցվածքները և հոգևոր ապրումներով ու խոկումով լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ՝ Նրա երկրային կյանքի վերջին օրերի խորհրդին հաղորդ։
Աստվածամուխ Սուրբ Գեղարդից ճառագող օրհնության ներքո կատարեցինք Ծաղկազարդի անդաստանի արարողությունը՝ Մեր սրտում ունենալով մեր ողջ ժողովրդին, ի մասնավորի ապաքինման և մեկուսացման մեջ գտնվող Մեր զավակներին և դժվարին այս իրավիճակի հաղթահարման համար իրենց նվիրյալ ծառայությունը բերող բոլոր անձանց։ Ամենաբուժիչ Սուրբ Գեղարդով օրհնեցինք ձեզ, սիրելի հավատավոր զավակներ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, որ զորանաք հավատով, հույսով ու սիրով, որ Տերը քաջառողջություն շնորհի և ապահով պահի ու պահպանի ձեզ բոլորիդ, և փորձության այս օրերը հաղթահարեք Աստծո շնորհով, ողորմությամբ և օգնականությամբ։ Մենք հաստատ համոզումն ունենք, որ Տերը ազատելու է մեզ վշտերից ու տառապանքներից, պարգևելու է ուժ և կորով, որ կարող լինենք միասնությամբ, համատեղ ջանքերով վերականգնել մեր բնականոն կյանքը։ Հավատավոր զավակներ Մեր, Հայրապետիս հորդորն է ձեզ, որ այս գիտակցումով աղոթեք, այս տեսլականով գործեք՝ հանուն ձեր ընտանիքների ապահովության, ձեր եղբայրների ու քույրերի առողջության։ Ամենայն լրջությամբ խստագույնս հետևեք պատկան մարմինների հրահանգներին և կատարեք անհրաժեշտ բոլոր ցուցումները։ Գիտենք, որ յուրաքանչյուրդ նեղությունների եք դիմագրավում, ենթարկվում հոգեբանական, առողջապահական, տնտեսական դժվարությունների, որոնց հանդիման առ Աստված ապավինությամբ կոփվում ու ամրանում են հավատքը, մերձավորին սիրո և օգնության ձեռք մեկնելու, հայրենի պետության շուրջ համախմբվելու վեհ գաղափարները։ Այս հանգամանքներում, որպես Ամենայն Հայոց Հայրապետ, կոչ ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին հայրենիքում և սփյուռքում՝ ըստ կարելիության սրտաբուխ նվիրատվություն կատարել համավարակի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին՝ առկա իրավիճակով պայմանավորված անմիջական կարիքներն ու անհրաժեշտությունները հոգալու համար։
Այս օրը սովորաբար, սիրելիներ, Մանուկների օրհնության առիթով մեր եկեղեցիները լի էին երեխաներով, նրանց ժպիտով ու ծիծաղով։ Մենք այսօր աղոթեցինք նաև մանուկների առողջության, նրանց երջանիկ կյանքի և լուսավոր գալիքի համար։ Առանձնակի հոգածությամբ ու հոգատարությամբ խնամատարենք երեխաներին, շրջապատենք ամենայն սիրով ու գուրգուրանքով, սնենք ու դաստիարակենք ազգային, հոգևոր մեր արժեքներով։
Սիրելի զավակներ Մեր, տերունական այս սքանչելի տոնի առիթով ընդունելով Տիրոջը մեր սրտերում, փառաբանենք և օվսաննա վերառաքենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ ասելով․ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն՝ բարձունքներում»։ Ամուր մնանք մեր հույսի ու հավատքի մեջ առ Տերը, ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար, Իր մահվամբ մահը խորտակեց և Իր Հարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևեց։ Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն:
23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին23:59 04.05.2025
Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ինՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...
23:45 04.05.2025
Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդումՌումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...
23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...
23:10 04.05.2025
Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրելԻսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...
22:49 04.05.2025
Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. IrozhlasՉեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...
22:29 04.05.2025
NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և ԵվրոպայիցՈւկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...