12:42 06.04.2020
«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից է մեկուսացվել քաղաքի հյուրանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն:
«Վեց կամ յոթ բժիշկ է, մյուսները միջին բուժանձնակազմից են, հենց այսօր էլ աշխատակիցներից հաղորդագրություն եմ ստացել, որ բոլորի վիճակը լավ է: Մեկին ուղարկել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած 28-ը մեկուսացված է հյուրանոցներից մեկում: Բուժաշխատողներից ոչ մեկին չեն թեստավորել, նմուշառում ևս չի կատարվել, ուղղակի անհրաժեշտությունից ելնելով թերապևտիկ բաժանմունքի աշխատակիցները մեկուսացվել էն»,- SHANTNEWS.am-ին հայտնեց «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Ըստ փոխտնօրենի՝ թերապևտիկ բաժանմունքի աշխատանքը չի դադարեցվել, բուժսպասարկումը շարունակվում է բնականոն հունով, մյուս հերթափոխների բժիշկներն ու քույրերն են աշխատում, որոնք կորոնավիրուսով հիվանդ մարալիկցի 68-ամյա պացիենտի հետ շփում չեն ունեցել:
«Քաղաքացին բուժհաստատություն է դիմել մարտի 29-ին, ընդունարանում հետազոտվել է ու ախտորոշվել է թոքաբորբ, բայց քաղաքացին այդ օրը հրաժարվել է ստացիոնար բուժումից ու տուն է գնացել: Տանը ինքնազգացողությունը վատացել է, հաջորդ օրը՝ մարտի 30-ին, կրկին եկել է մեզ մոտ: Ունեցած թոքաբորբից բացի, ախտորոշվել է նաև ուղեղի արյան շրջանառության խանգարում` ինսուլտ, քաղաքացին հոսպիտալացվել է: Քանի որ մինչև մեզ մոտ գալը եղել էր նաև Ինֆեկցիոն հիվանդանոցում, ու կորոնավիրուսի նմուշառում չէր կատարվել, առկա հիվանդության մասին որևէ խոսք չի եղել, մենք չենք էլ կասկածել, որ քաղաքացին կարող է կորոնավիրուս ունենալ:
Երկու օր մեզ մոտ բուժում ստանալուց հետո ինքնազգացողությունը վատացավ, տեղափոխվեց Երևան, որտեղ էլ հաստատվեց կորոնավիրուս հիվանդությունը»,- «Գյումրի» ԲԿ-ում մարալիկցի քաղաքացու բուժման մանրամասները ներկայացրեց Արմեն Խաչատրյանը:
Իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն էլ տեղեկացրեց, որ քաղաքացուց նմուշառում կատարելու ցուցում չեն ունեցել, միայն հետազոտել են:
«Քաղաքացին մեզ դիմել է, նրա մոտ, թոքաբորբից բացի, ախտորոշվել են նաև մի քանի ուղեկցող հիվանդություններ, ունեցել է նաև երիկամների անբավարարություն: Մենք անամնեզով ճշտեցինք, որ արտասահմանյան որևէ երկրում այս ընթացքում չի եղել կամ այնտեղից վերադարձած անձանց հետ շփում չի ունեցել: Մենք զրուցել են համաճարակաբանների հետ, նման դեպքերում նմուշառում կատարելու ցուցում չկա, դրա համար էլ քաղաքացուց նմուշ չի վերցվել: Մեզ ասաց, որ այս ընթացքում եղել է տանը, ոչ մեկի հետ շփում չի ունեցել»,- ասաց Աստղիկ Բեյբությանը:
Ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ այս դեպքում հիմնական խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ քաղաքացին իր շփման շրջանակում չի նշել վտանգավոր երկրներից վերադարձած մարդկանց, և, ըստ պարետատան հաստատած ցուցումների, նմուշառում չի արվել:
«Ուզում եմ հստակեցնել, որ այսպիսի դեպքերում ո՛չ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, ո՛չ էլ մեկ այլ բուժհաստատության տնօրինություն քաղաքացուց նմուշառում վերցնելու ցուցում չի կարող տալ: Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն էլ առաջնորդվել են հենց այդ հրամանով: Թե որտեղից կամ ինչպես է քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնվել, դեռևս որևէ պաշտոնական օջախ աշխատակիցները չեն ներկայացրել:
Այս պահին նպատակահարմար են գտել միայն մեկուսացնել քաղաքացու հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի անձնակազմի 29 աշխատակիցներին: Նրանցից նմուշառում կկատարվի, որից հետո նոր կհստակեցվեն հետագա քայլերը: Մարալիկի բնակչի ընտանիքի անդամներն ու կոնտակտային անձինք նույնպես մեկուսացված են, մոտ 10 մարդ: Մի մասը Երևանում է, մի մասը՝ մեզ մոտ»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետը:
Հիշեցնենք՝ երեկ գիշեր կորոնավիրուսից մահացած 68-ամյա բնակիչը Մարալիկ քաղաքից էր:
13:00 12.07.2025
Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ ՅամալԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...