Գազի գնի նվազման հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ. փոխվարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Գազի գնի նվազման հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ. փոխվարչապետ

14:07 09.04.2020

Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ գազի գնի նվազման հետ կապված հարցին պատասխանելիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիային» մարտի 31-ին ուղղված նամակի պատասխանը դեռ չի ստացվել։

«Դեռևս պատասխան չկա, սակայն, կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կար, ինչով էլ պայմանավորված է այս իրավիճակը։ Կարծում եմ` ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»։

Նրա խոսքերով` գազի գնի բարձրացման հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ: Իսկ դրանց իրականացնել-չիրականացնելու գնահատականը կտրվի, երբ հայտը քննարկվի հանրային կերպով, քանի որ միայն այդ ժամանակ բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը, և ինչ նշանակություն կունենան դրանք ապագայի համար։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին` նրան առաջարկելով նոր բանակցություններ սկսել սահմանին գազի ներկայիս գինը նվազեցնելու վերաբերյալ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել

15:21 02.07.2025

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել

Իսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։ Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան: Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։ Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել […] ...

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

15:03 02.07.2025

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

SHANTNEWS

15:00 02.07.2025

SHANTNEWS

ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն

14:55 02.07.2025

ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն

Վաշինգտոնի կողմից ռազմական օգնության կասեցման ֆոնին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Հինկելին՝ աջակցության հարցը քննարկելու համար։ Կիևը նշել է նախկինում հաստատված զենքի փաթեթների մատակարարումը շարունակելու կարևորությունը։ Երեքշաբթի օրը Politico-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա զինամթերքի և զենքի մատակարարումները, քանի որ ամերիկյան պաշարները նվազում են: Սպիտակ տան մամուլի […] ...

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք

14:47 02.07.2025

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք

Հուլիսի 2-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Հիմնական […] ...

Կրեմլում տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը

14:40 02.07.2025

Կրեմլում տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը

Կրեմլում տեսել են Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն են դարձրել բոլոր մանրամասներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք տեսանք բոլոր տեսագրությունները և ուշադրություն դարձրեցինք բոլոր մանրամասներին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Բաքվում Ռուսաստանի  8 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ներգրավված են Իրանից […] ...

BACK_TO_TOP