Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունի. «Տաշիր գրուպ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունի. «Տաշիր գրուպ»

21:02 07.06.2018

«Տաշիր գրուպ»-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «մամուլում շրջանառվում են ոչ հավաստի տեղեկություններ»՝ կապված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի անվան հետ:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների քողի տակ մամուլում շրջանառվում են բազմաթիվ լուրեր և ոչ հավաստի տեղեկություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչություն ունեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ:

Այդ տեղեկատվությունը չի պարունակում իրական հիմքեր, ավելին՝ այն հաճախ ստահոդ է: Մասնավորապես, լուրերն այն մասին, որ Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ստեղծում է քաղաքական կուսակցություն Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին, չեն համապատասխանում իրականությանը:

Պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունի, նրա հետաքրքրությունների շրջանակը բացառապես Հայաստանում արդյունավետ բիզնես գործունեություն ծավալելն է և երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելը: Բացի այդ, նա շարունակում է իրականացնել բազմաթիվ բարեգործական նախագծեր մշակույթի, կրթության, սպորտի և այլ բնագավառներում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

BACK_TO_TOP