19:55 10.04.2020
ՀՀ հաշվեքննիչ պալատը անցած տարի ստուգումներ է կատարել Գյումրիի քաղաքապետարանի բաժիններում։ Ստուգման արդյունքում մի շարք բացթողումներ ու թերություններ են արձանագրվել, որոնք վերաբերել են քաղաքային բյուջեի պլանավորման աշխատանքներին և համայնքային բյուջեի ծախսման ընթացքում օրենսդրական դրույթների կիրառմանը։ Գյումրիի քաղաքապետարանին ժամանակ է տրվել թերացումները շտկելու առաջարկություններ ներկայացնելու համար։ Դրանք այսօր ներկայացվել են ավագանու նիստին։ Գյումրիի քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանը նշել է, որ բացթողումները վերաբերում են նրան, որ բյուջեի պլանավորմանը ապառքները չեն ներառել։ Նա ներկայացրել է պատճառները։
«Պլանավորման և հավաքագրման հետ կապված մեր դիրքորոշումը ներկայացրել ենք Հաշվեքննիչ պալատին՝ կապված, ինչպես իրենք են ասում, թերի պլանավորման հետ ապառքները չներգրավելու բյուջեում։ Բյուջետային համակարգի մասին օրենքը սահմանում է մի քանի սկզբունքներ, որոնցից մեկը իրատեսական է, պլանավորել ենք իրատեսության սահմաններում։ Որոշ ապառքներ գալիս են տարիների խորքից։ 2008-ին համաներում եղավ, ապառքները զրոյացվեցին, բայց հետո նորից կուտակվեցին պարտքեր՝ հողի հարկի և գույքահարկի մասով։ Այս տարի էլ ունենալու ենք նույն պրոբլեմը՝ կապված ներկրված ավտոմեքենաների հետ։ ԵԱՏՄ երկրների շատ քաղաքացիներ ժամանակավոր գրանցվել են տարբեր համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, ձեռք են բերել և շահագործում են իրենց բնակության վայրում։ Այդ գույքահարկերը բազայով ներգրավում ենք, բայց դրա հավաքագրման հետ կապված ունենալու ենք մեծ պրոբլեմներ։ Այդ պրոբլեմներից տեղյակ է նաև կառավարությունը։ Լուծման համար ձեռնարկվում են քայլեր, որոշ բանակցություններ են տարվում այդ երկրների կառավարությունների հետ»,- ասել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանը։
Գյումրիի քաղաքապետարանը քննարկում է նաև ապառքներից գոյացած տույժ ու տուգանքները ներելու առաջարկություն ներկայացնելու հարցը։ Գյումրիի ավագանու այսօրվա նիստում հաստատվել են նաև մի քանի սուբվենցիոն հայտեր, որոնցով նախատեսվում է քաղաքի ու պետբյուջեի համաֆինանսավորմամբ Գյումրիում 18 երկրորդական փողոց հիմնանորոգել, կոմունալ տեխնիկա և ավտոբուսներ ձեռք բերել, կենտրոնական հրապարակի շատրվանները արդիականացնել, այգիներում ու պուրակներում նստարաններ, աղբամաններ տեղադրել, կառուցել հանրային զուգարաններ։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...