17:07 11.04.2020
«Քանի որ իրավիճակն անկանխատեսելի էր, բյուջեում նախատեսված գումար չկար այդ նպատակով, բյուջեի տողը փոխվեց, նշանակությունը փոխվեց, և 45 մլն դրամ հատկացվեց քաղաքապետարանի կողմից սոցիալական ծրագրերի իրականացմանը»,- ապրիլի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, միայնակ ու անժառանգ տարեցներին է օգնություն հատկացվել: Մասնագետների խորհրդով կազմվել է ցուցակ, պարենային ու կենցաղային առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ, շուրջ 30 կիլոգրամանոց, հանձնվել են 2000 տարեցների:
«Հաշվարկն արվել է այնպես, որ պարենային արկղերում կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի կալորիականության պահանջին և առնվազն մեկ ամիս այս մարդիկ տանից դուրս գալու անհրաժեշտություն չունենան: Բացի այդ, քաղաքապետարանի ողջ անձնակազմի պարգևավճարային ֆոնդից 13 մլն դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին: Շուրջ 2000 աշխատակիցներ իրենց վարձատրության մի մասը զիջել են վարակի դեմ պայքարող 1800 բուժաշխատողի, և քաղաքապետն էլ զիջել է իր մարտի աշխատավարձը ամբողջությամբ»,- տեղեկացրեց Հակոբ Կարապետյանը:
12:40 10.05.2025
Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։ «Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում […] ...
12:23 10.05.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...