Նիկոլ Փաշինյանն Ավետարանից գրառում է կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Նիկոլ Փաշինյանն Ավետարանից գրառում է կատարել

11:35 12.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավետարանից ֆեյսբուքյան գրառում է  կատարել:

«31 Եվ երբ մարդու Որդին իր փառքով կգա և բոլոր սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառքի աթոռի վրայ.

32 Եվ բոլոր ազգերը կժողովվեն նրա առաջ, և նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին այծերից.

33 Եվ ոչխարներն իր աջ կողմում կկանգնեցնի, իսկ այծերը՝ ձախ կողմում։

34 Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին՝ եկեք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։

35 Որովհետեւ սովեցի, և դուք ինձ սնունդ տվեցիք. ծարավեցի և խմեցրիք ինձ. օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք.

36 Մերկ էի, և հագցրիք ինձ. Հիվանդ էի, և ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, և ինձ մոտ եկաք։

37 Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք։

38 Ե՞րբ տեսանք քեզ օտար, և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք։

39 Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ։

40 Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք։

41 Այն ժամանակ կասի ձախ կողմիններին. Ինձանից դեն գնացէք, ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար։

42 Որովհետեւ ես սովեցի, և դուք ինձ սնունդ չտվիք, ծարավեցի, և ինձ չխմեցրիք։

43 Օտար էի՝ և ինձ ձեզ մոտ չառաք, մերկ էի և ինձ չհագցրիք, հիվանդ էի և բանտի մեջ՝ և ինձ չայցելեցիք։

44 Այն ժամանակ նրանք էլ կպատասխանեն և կասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ, և քեզ ծառայություն չարինք։

45 Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից (մարդկանցից-Ն.Փ.) մեկին չարիք, ինձ էլ չարիք։

46 Եւ սրանք կգնան հավիտենական տանջանքը, իսկ արդարները՝ հավիտենական կյանքը։

Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 25

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP