Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի. տեղափոփվում են նաև ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսային թեստերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի. տեղափոփվում են նաև ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսային թեստերը

19:56 12.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Red Wings ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն է վերցրել։

«Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։

Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ) մոտ 60 քաղաքացու՝ հայրենիք անվճար վերադարձի ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գնտվող ժամանակավոր կացարան»,-նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP