18:32 14.04.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ հերթական պետական սեփականություն հանդիսացած գույքի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում ի հայտ են բերվել առանձնապես խոշոր չափերով կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առերևույթ հատկանիշներ:
Մասնավորապես պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից 2016թ. դեկտեմբերի 1-ին կազմված եզրակացությամբ գնահատվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված՝ սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դ. Անհաղթ փողոց, թիվ 23/6 հասցեում գտնվող 1455.5 քմ մակերեսով հասարակական շինության և 3922.64 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը, որը կազմել է 119.7 մլն դրամ:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և նշված ՍՊԸ-ի միջև ծառայությունների մատուցման այս գործընթացը, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:
Իրականացված գնահատման արդյունքում ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է վերոնշյալ գույքը մրցույթով օտարել:
2017թ. մարտի 20-ին կայացած մրցույթի արդյունքներով, ըստ կազմված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրի, այդ հասցեում գտնվող գույքը՝ հասարակական շինությունը և հողամասը, օտարվել է 88.7 մլն դրամով:
Սակայն 2020թ. փետրվարի 14-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ գույքի հավանական շուկայական արժեքը 2016թ. դեկտեմբերի դրությամբ կարող էր կազմել շուրջ 235 մլն. դրամ կամ նախկինում գնահատված արժեքից գրեթե 2 անգամ ավելի։
Այսպիսով, վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց առերևույթ ապօրինի գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող նշված հասարակական շինությունը և հողամասը օտարվել է հավանական շուկայական արժեքից 146.3մլն դրամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Ընդ որում պարզվել է, որ պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների, գնահատման աշխատանքների իրականացման ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին հատկացվում է դրամաշնորհ: Նման պայմաններում անշարժ գույքի գնահատման պատվիրակումը ՍՊԸ-ին և նրա կողմից գնահատման իրականցումը ի սկզբանե իրականացվել է ոչ իրավաչափ ընթացակարգով:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության ենթադրյալ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործը:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...
11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...