19:57 14.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։
Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս ձևաչափով արդեն գրեթե մեկ ամիս ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, և մեր նպատակն ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումներ ընդունելը։ Այս պահի դրությամբ մենք ընդունել ենք 11 միջոցառում, այսօր ևս մեկը գրավոր ընթացակարգով ընդունվել է, այսինքն՝ 12 միջոցառում և կարծում եմ՝ հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները՝ հասկանալու համար, թե միջոցառումներից որոնք են, որ արդյունավետ են աշխատում, որոնք են, որ այնքան էլ արդյունավետ չեն, և մենք ինչ փոփոխություններ պետք է մտցնենք մեր մոտեցումներում և մարտավարության մեջ՝ ճգնաժամին առավել արդյունավետ հակազդելու համար»։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքերով՝ 1-ին միջոցառման մասով կա որոշակի առաջադիմություն, նոր հայտեր են ստացվում։ Ընդհանուր հաստատված վարկերի քանակն այս պահի դրությամբ կազմում է 214, ծավալը՝ 9 մլրդ 715 մլն դրամ: Ընդ որում՝ նշված վարկային ռեսուրսներից 828 մլն 500 հազար դրամն ուղղվելու է 2055 աշխատակցի աշխատավարձերի վճարմանը։ 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 770 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 479։ Հաստատված վարկային գումարի ծավալը 1 մլրդ 844 մլն դրամ է, որից գյուղոլորտին արդեն իսկ հատկացված վարկային ռեսուրսների ծավալը կազմում է 346.5 մլն դրամ։ ԿԲ նախագահը նշել է, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ 479 հաստատված գյուղվարկերի մեծ մասն արդեն իսկ ծառայում է նպատակին և ներդրվել է տնտեսության մեջ։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքին. հաստատվել է 102 վարկային հայտ՝ 947 մլն դրամ ծավալով։ Նրա խոսքով՝ ներկայում շրջանառության մեջ է միջոցառման որոշ չափանիշների փոփոխությունների նախագիծը, և դրա հաստատմամբ ակնկալվում է, որ այս միջոցառման շրջանակում տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա ևս 700-800 մլն դրամով։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցել է, որ 5-րդ միջոցառման շրջանակում արդեն կատարվել է 6149 շահառուի վճարում՝ 937.3 մլն դրամ ծավալով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին. 4-րդ միջոցառմամբ աջակցություն է տրամադրվել 964 շահառուի, 6-րդ միջոցառմամբ՝ 6723 շահառուի։ Միևնույն ժամանակ շահառուների նույնականացման գործընթացը շարունակվում է, և հնարավոր է՝ շրջանակն ընդլայնվի։ 7-րդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնվել է 2000-ով, և աջակցությունը կտրամադրվի 5957 հղի կնոջ, ներկա ցուցանիշներով այս միջոցառման ընդհանուր ծավալը կազմում է 597 մլն 700 հազար դրամ։ 8-րդ միջոցառման շրջանակում արդեն առկա է 39000 հաստատված դիմում՝ 2.6 մլրդ ընդհանուր բյուջեով, դիմումների ստացումը շարունակվում է։ 9-րդ միջոցառումը ևս իրականացման փուլում է, ընթացքի մեջ է դիմումների ստացման գործընթացը, որից հետո կատարվում է շահառուների նույնականացում և ցանկերի համադրում։ Նշված աշխատանքների ավարտից հետո գումարները սեղմ ժամկետում կփոխանցվեն շահառուներին։
Զեկուցվել է նաև 10-րդ, 11-րդ և 12-րդ միջոցառումների կատարման մասին։
Մտքերի փոխանակության ընթացքում արձանագրվել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ ընթացք ունեն։ Ապա քննարկվել է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների մեղմման միջոցառումների կատարումը։ Անդրադարձ է եղել դրանց իմպլեմենտացիայի աշխատանքներին։ Արծարծվել են այդ ծրագրերի որոշ բաղադրիչների բարելավումներին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան բարձրացնել դրանց հասցեականությունը և արագացնել նախատեսված աջակցության տրամադրումը։
Վարչապետը հանձնարարել է շարունակել մշտադիտարկումը, հետևել ծրագրերի ընթացքին և ամենօրյա կտրվածքով ներկայացնել միջանկյալ հաշվետվություններ։
16:00 01.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը15:55 01.07.2025
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 59-ամյա մի տղամարդ: Նա մայիսի 30-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...
15:51 01.07.2025
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 […] ...
15:49 01.07.2025
Ուղևորի հեռախոսը գողացած վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել էՀունիսի 27-ին՝ ժամը 6․15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քաջարան քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 6-ի սահմաններում Երևանում նստել է տաքսի և տեղորոշիչը միացնելու համար բջջային հեռախոսը տվել վարորդին, ինչից հետո Թամանցիների փողոցի գազալցակայանում իջել է մեքենայից՝ մինչ վարորդը կլիցքավորեր մեքենան, սակայն նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի […] ...
15:45 01.07.2025
Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներՀուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները: «VAZ» և «Opel Astra» […] ...
15:37 01.07.2025
Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել ՄասկինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում առաջարկել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) հետաքննություն սկսի գործարար Իլոն Մասկի նկատմամբ, որը նախկինում ղեկավարում էր այդ դեպարտամենտը։ «Առանց հրթիռներ, արբանյակներ արձակելու կամ էլեկտրական մեքենաներ արտադրելու, մեր երկիրը կխնայի մի ամբողջ կարողություն։ Գուցե DOGE-ը պետք է լավ և ուշադիր ուսումնասիրի սա», – գրել է նա։ Էլեկտրական […] ...
15:30 01.07.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ, 10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...