Պապիկյանը մասնակցել է ԵՏՀ կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Պապիկյանը մասնակցել է ԵՏՀ կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

09:13 15.04.2020

Ապրիլի 14-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները:

Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։

Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։

Նիստի ընթացքում միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկների ուղղությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման
զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

BACK_TO_TOP