18:30 19.04.2020
ՌԴ սննդի անվտանգության, կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնը կազմել է սննդակարգին վերաբերող սկզբունքներ այն մարդկանց համար, որոնք ինքնամեկուսացած են տանը, հայտնում է MED daily-ն:
Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ցածր կալորիականությամբ սննդին, նաև անհրաժեշտ է կրճատել մեկ բաժնի չափը: Ճիշտ է սնվել նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամանակ, ինչպես նաև, բացի դրանցից, երկու անգամ ևս սնունդ ընդունել:
Նախաճաշի համար հարմար են ձվածեղը, շիլան, խաշած ձուկը: Դրանք խորհուրդ է տրվում համադրել թարմ բանջարեղենի և մրգերի հետ: Միջուտեստին կարելի է ուտել պանիր, ընկույզ, մրգեր: Առավոտյան մասնագետները խորհուրդ են տալիս խմել թեյ, կակաո կամ հյութ: Ճաշին խորհուրդ է տրվում ուտել տաք ուտեստ՝ գումարած միս, թռչնամիս կամ ձուկ, ըմպել կոմպոտ, կիսել կամ հյութ: Հաջորդ անգամ սնունդ ընդունելիս լավ է ուտել չորացրած և թարմ մրգեր, ըմպել մասուրի հյութ կամ կոմպոտ:
Ընթրիքին կարելի է ուտել միս, ձուկ կամ թռչնամիս՝ բանջարեղենի և հատիկավորների համադրությամբ: Կարելի է թեյ խմել: Թույլատրվում է նաև քնելուց առաջ կեֆիր խմել կամ յոգուրտ ուտել: Բայց ահա քաղցրավենիքի, հրուշակեղենի, գազավորված ըմպելիքի, երշիկեղենի, պանրի, մայոնեզի և արագ սննդի օգտագործումը ցանկալի է սահմանափակել:
Ընդհանուր առմամբ, սննդաբանները խորհուրդ են տալիս ընտրել կաթնամթերք՝ ճարպի ցածր պարունակությամբ, անյուղ միս և ձուկ: Ձու կարելի է ուտել շաբաթական առավելագույնը 3-4 անգամ: Թարմ մրգերի և բանջարեղենի ամենօրյա նորման կազմում է մոտավորապես 400 գրամ, իսկ ջրի օրական ծավալը՝ նվազագույնը 2 լիտր:
12:17 11.07.2025
Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...
12:07 11.07.2025
Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...
11:53 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...
11:46 11.07.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերՀուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...