Վլադիմիր Զախարովը՝ արցախյան ընտրությունների և ադրբեջանական սադրանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Վլադիմիր Զախարովը՝ արցախյան ընտրությունների և ադրբեջանական սադրանքների մասին

16:24 15.04.2020

Արցախյան ընտրությունների վերաբերյալ իր գնահատականներն է ներկայացրել նաև Ստեփանակերտում գտնվող «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

«Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում եմ՝ արցախյան ընտրություններն աշխարհի համար օրինակ են, թե ինչպիսին պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները»,- ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սադրանքների միջոցով  սահմանում լարված իրավիճակ պահելու խնդրին, Զախարովը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությանը պետք է, որ միշտ լինի լարված իրավիճակ, իբրև ինքը պաշտպանում է ժողովրդին և հանրապետությանը թշնամու հարձակումներից, բայց այդպիսի բան չկա:

«Ես եղել եմ այստեղի  առաջնագծում և գիտեմ տրամադրությունը այն տղաների, որոնք ծառայում են այդտեղ: Արցախի ժողովրդից չեմ լսել, որ ադրբեջանցիների համար ասեն՝ իրենք մեր թշնամիններն են: Արցախցիները ընկերասեր են, սակայն Ադրբեջանում նրանց հանդեպ մշտապես ատելություն է քարոզվում: Նույնիսկ մանկապարտեզներում է քարոզվում, թե ձեր գլխավոր թշնամին հայն է, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը պետք է նման կերպ չվարվի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Lebanon 24. Իսրայելը հարվածներ է հասցնում փախստականների տներին Լիբանանի հարավում

09:15 06.05.2025

Lebanon 24. Իսրայելը հարվածներ է հասցնում փախստականների տներին Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մոտակայքում փախստականների մի քանի հավաքովի տների վրա: Հարձակման հետևանքով ավերվել են առնվազն չորս ժամանակավոր կացարաններ Թեյր Հարֆ շրջանում, հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը: Պորտալի տվյալներով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։ Ավելի վաղ հինգ մարդ վիրավորվել էր սահմանամերձ Հուլա […] ...

Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի

09:05 06.05.2025

Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի

Բունդեսթագը կքվեարկի Գերմանիայի նոր կանցլերի թեկնածությունը, ով, ինչպես սպասվում է, կլինի «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի անդամների կողմից գաղտնի քվեարկությամբ՝ առանց նախագահի առաջարկի նախնական քննարկման։ Որպես կանոն, սա խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցության թեկնածուն է։ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» ​​կուսակցության (SPD), «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​և «Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի» […] ...

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

08:55 06.05.2025

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

08:40 06.05.2025

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

Ֆրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

BACK_TO_TOP