13:15 16.04.2020
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է 13.04.2020թ. EcoNews.am կայքի կողմից հրապարակված «Թե ի՞նչ կապ ունի ապօրինի որսի սիրահար Էդո Կարապետյան անունով օգտատերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հետ» նյութին: Պատասխանում ասվում է.
«Հայտնում ենք, որ Էդո Կարապետյան անուն-ազգանունով օգտատերը (Էդիկ Կարապետյան), որը սոցիալական կայքերից մեկում հրապարակել էր հոդվածում ներկայացված լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի աշխատակից չի և երբևիցե չի հանդիսացել։ Կրած ռենջերի համազգեստը չի համապատասխանում «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների համազգեստին: Հետևաբար, կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկություններն ու սույն անհատականությանը չկապել արգելոցի աշխատակազմի հետ։ Նկարում տեսանելի տարբերանշանի առկայությունը ապացույց է, որ վերոհիշյալ անձը արգելոցի աշխատակից չէ։
Միաժամանակ հայտնում ենք, որ որոշ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ լուսանկարները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում չեն արվել:
Բարձր գնահատելով բնապահպանական ոլորտում լրագրողական գործունեություն ծավալող մեր գործընկերների աշխատանքը, նրանց համարելով շրջակա միջավայրի պահպանության գործում մեր կարևոր դաշնակիցներ՝ խնդրում ենք հարկ եղած դեպքում կապ հաստատել մեզ հետ և ճշտել տեղեկությունները, զերծ մնալ ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելուց»։
17:35 10.07.2025
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձԽոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է: ...
17:30 10.07.2025
Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցներըՆովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի վերջին մասնակիցն է։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու […] ...
17:25 10.07.2025
Մետրոյում կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով․ ձերբակալվածի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 8-ին Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներին «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մի քաղաքացի հայտնել է, որ գողացել են իր բջջային հեռախոսը: Օպերատիվորեն ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Վեդիի բնակիչ 34-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսը հայտնաբերվել է: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
17:17 10.07.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե ԴըկոտինյիինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից՝ նշելով, որ Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...
17:12 10.07.2025
Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է. Արթուր ՄարտիրոսյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը: Նա ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից համակարգվող և Հայաստանի […] ...
17:05 10.07.2025
Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...