Նախագահը պարգևատրել է ոստիկանության մի խումբ ծառայողների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+32.09 oC

Նախագահը պարգևատրել է ոստիկանության մի խումբ ծառայողների

13:27 16.04.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել.

Մարտական ծառայության մեդալով՝

Գեղարդ Արտակի Խուրշուդյանին, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի հրամանատար, մայոր

Հրաչիկ Միսակի Մարգարյանին, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մեղրիի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Մխիթար Գոշի մեդալով՝

Հակոբ Ռաֆիկի Պետրոսյանին, Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Հայկ Գրիգորիի Գրիգորյանին, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ- հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Վանյա Յուրիկի Սահակյանին, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Բագրատ Յուրիկի Դավթյանին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա

Երախտագիտության մեդալով՝

Արմեն Էդիկի Սուքիասյանին, Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ

Արշակ Գարեգինի Արշակյանին, Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ»,- նշված է հրամանագրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

15:30 10.07.2025

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

Եվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները երբևէ կվերադառնան այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Հռոմում կայացած արդյունաբերական ֆորումում: «Մենք միամիտ չենք և չենք կարծում, որ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կվերադառնան նախկինում եղած մակարդակին», – ասել […] ...

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

15:18 10.07.2025

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով […] ...

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ

15:06 10.07.2025

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ

2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք […] ...

Լավրովը և Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում

15:03 10.07.2025

Լավրովը և Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Այն տեղի է ունենում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։ Դիվանագետները նախկինում մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել և առաջին անգամ անձամբ հանդիպել էին փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության եկան սկսել երկրների […] ...

SHANTNEWS

15:00 10.07.2025

SHANTNEWS

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

14:54 10.07.2025

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին: 2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ […] ...

BACK_TO_TOP