15:30 23.12.2017
Չնայած գնի բարձրացմանը՝ Ամանորի նախօրեին դարձյալ հավկիթի գնաճ է նկատվում: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն է այսօր խոսել այն մասին, թե ինչքանով է հավանական, որ ձվի գինը նորից չբարձրանա:
«Ձվի գնի փոփոխություն եղել է հոկտեմբերի վերջին՝ 3-5 դրամի բարձրացում: Բայց այդպես չի մնացել, արդեն իջնում է: Դեկտեմբերին նոր վառեկները, որ շարք են մտել, ածը սկսվել է, մենք ձուն արդեն շուկա ենք բաց թողում 49- 50 դրամով»,- ասել է նա:
Ստեփանյանի խոսքով՝ հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված էր փետրվար-մայիս ամսվա արգելքով, ըստ որի, արգելվեց կենդանի ծագում ունեցող սննդամթերք ներկրել թռչնագրիպի կարանտինի պատճառով.
«Ուշ տեղի ունեցավ կոմպլեկտավորումը: Ինչո՞ւ միսը չեղավ էդպես, որովհետև մսատու ֆաբրիկաներում արդեն ունեն տեղական տոհմային տնտեսություններ, որոնք արտադրում եմ մեկ օրական բրոյլերներ կամ ինկուբացիոն ձու: Տեղական բրոյլերային տնտեսությունները կարողանում են ներկրումը քչացնել: Ածան հավերի տնտեսությունների դեպքում դեռ մնում է խնդիրը, մենք չունենք տնտեսություններ, որոնք արտադրեն մեկ օրական ածաններ, որոնք կարողանանք օգտագործել արդյունաբերական հոտում»:
Հարցին, թե ի վերջո ինչ է արվում, որ ամեն տարի հավկիթի գնի բարձրացման խնդրի առջև չկանգնենք, Ստեփանյանը պատասխանել է, թե խնդրի լուծումը հնարավոր է միայն կառավարության աջակցությամբ.
«Մենք դիմել են կառավարությանը խնդրանքով, որ գոնե 50 տոկոսը կառավարությունը մասնակցի մասնավոր ներդրումների հետ միասին: Գումարը մոտավորապես հետևյալն է՝ երկու տնտեսության համար մեզ պետք է 20-22 մլն դոլարի ներդրում»:
Հիշեցնենք, որ Հայաստանում տարեկան միջին հաշվով 662 միլիոն հավկիթ է արտադրվում, որի 50 տոկոսն արտադրվում է մասնագիտական տնտեսություններում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...