20:54 23.12.2017
Ի հեճուկս սոցիալական լուրջ խնդիրների, տոների մեջ Ամանորը հայերի ամենասիրելին է: Այս պարզ եզրահանգումն է ներկայացրել լրագրողներին Ահարոն Ադիբեկյանը՝ սոցիոլոգիական հարցումները ներկայացնելուց առաջ: Նրա խոսքով՝ Ամանորի ժամանակ ընտանիքի մեծերը կարծես հաշվետվություն են տալիս, թե ինչի են հադել տարվա ընթացքում:
Իսկ այդ հարցի պատասխանը շատերի համար տալիս են սեղանի գինն ու որակը: Այս առումով անցնող տարվա աշխատանքի գնահատականը կարող է ավելի ցածր լինել նախորդ տարիների հետ համեմատ, քանի որ գների բարձրացումն ազդել է սեղանի որակի և քանակի վրա:
Ըստ սոցիոլոգի հաշվարկների` 5 հոգանոց ընտանիքի համար մեկ սեղան գցելու առավելագույն արժեքը կկազմի 50 հազար դրամ: «Բայց հյուրեր են գալու, այսինքն՝ սեղանը ոչ թե հինգ հոգու համար պետք է լինի, այլ 15, հետևաբար ծախսն էլ եռապատկվում է»,-ասաց Ադիբեկյանը: Շատ դեպքերում, սոցիոլոգի խոսքով՝ սեղանի առատությունը պայմանվորված է հյուրերի ախորժակով: Ասում է՝ լինում են մարդիկ, ովքեր գնում են հարևանի կամ բարեկամի տանը կշտանալու՝ իրենց ունեցածը խնայելու համար: Իսկ վիճակագրական տվյալները շարունակելով ներկայացնում է՝ մեզ մոտ 10%-ն ընդհանրապես սնունդ ապահովելու խնդիր ունի, 30-40-ը այլ ծախսեր հոգալու, իսկ մյուս 50 տոկոսը իրենց թեեւ համեստ, բայց ունևոր է համարում: Հենց նրանք են, որ կարող են նաեւ իրենց թույլ տալ Ամանորը արտերկրում նշել: Ադիբեկյանն ասում է, որ շատերն անգամ զարմացնելու խնդիր ունեն, մրցակցություն կա, թե ում սեղանին ինչ արտառոց ուտելիք կլինի, իսկ շատ ընտանիքներ Ամանորը նշելու համար բանկերից են վարկ վերցնում, պարտք են անում: Դրանով գնված սնունդը հերիքում է մինչև հին նոր տարի:
Այնուհետեւ սպառվում է գումարը, «խեղդում են» պարտքերը և մինչև գարուն նման մարդկանց սննդակարգն աղքատ է դառնում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...