23:25 24.04.2020
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), որի անդամ է նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«1915թ ապրիլի 24-ին Ստամբուլում 250 հայ մտավորական ձերբակալվեց և աքսորվեց Այաշ ու Չանքըրը։ Այնուհետև նրանց սպանեցին։ Ապա «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարության որոշմամբ հայ ժողովուրդը աքսորվեց իր հայրենիքից, որտեղ ապրել էր հազարավոր տարիներ և մեծամասամբ բնաջնջվեց։
«Այդ աքսորը քաղդեացի, եզդի և հույն ժողովուրդների ու հատկապես հայ ժողովրդի կյանքում մեծ ավերածությունների պատճառ դարձավ։ Անատոլիան քրիստոնեազրկվեց»։
Հայտարարության մեջ շեշտվել է, որ ցեղասպանության հետևանքով հայերի անշարժ գույքը և մշակութային ժառանգությունը պետական որոշմամբ առգրավվել է։
«Թուրքիան 105 տարի է, ինչ չի առերեսվում Հայոց ցեղասպանության հետ։ Ընդհակառակը, ցեղասպանության գլխավոր հանցագործներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով 100-ավոր հաստատություններ են անվանակոչվել»,- նշվել է քրդամետ կուսակցության հայտարարությունում և շեշտվել, որ ոճիրն անպատիժ է մնացել և կրկնվել է։
Նշվում է, որ Թուրքիան դարձել է մի երկիր, որտեղ 105 տարի է, ինչ ատելության խոսքը և ատելության հողի վրա արված հանձագործությունները «քայլում են՝ ձեռք ձեռքի տված»։
«Հայոց ցեղասպանությունն ընդունվել է աշխարհի բազմաթիվ խորհրդարանների կողմից։ Սակայն մեր խորհրդարանում՝ այն երկրում, որտեղ տեղի է ունեցել մեծ ողբերգությունը, այդ մասին 105 տարի չի խոսվել։ Մեծ ավերածությունը/կոտորածը ոչ թե պետք է քննարկվի այլ երկրների խորհրդարաններում, այլ Թուրքիայի ազգային մեծ ժողովում, այսինքն այն երկրի խորհրդարանում, որտեղ տեղի է ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ։։
Ըստ քրդամետ կուսակցության՝ Թուրքիայում անցյալում կատարված հանցագործությունների հետ առերեսումը, ճանաչումը և դատապարտումը հասարակական խաղաղության գործում մեծ ներդրում կունենա։
«Որպես Անատոլիայի հին ժողովուրդների թոռներ՝ ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ։ Կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների վիշտը։ Տեղի ունեցած մարդկային ողբերգությունը զգում ենք մեր ամբողջ սրտով և հարգանքով ոգեկոչում այդ ընթացքում սպանված բոլոր մարդկանց»,- եզրափակվում է հաղորդագրությունը։
13:25 08.07.2025
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլԲաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...
13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...
13:09 08.07.2025
ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհՀուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Չորս տուժած տեղափոխվել է […] ...
13:07 08.07.2025
«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերըԻտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...
13:02 08.07.2025
Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...