Երազանքների իրականացումը կախված է նաև ձեզանից . ՀՀ նախագահի հիշեցումը փոքրիկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Երազանքների իրականացումը կախված է նաև ձեզանից . ՀՀ նախագահի հիշեցումը փոքրիկներին

16:20 25.12.2017

Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպող տոնական միջոցառումները, որին կմասնակցեն շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, մարզերից և Արցախից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը միջոցառման շրջանակում այսօր առավոտյան հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների: Տոների առթիվ դեկտեմբերի 25-ին նախագահի նստավայր կայցելեն նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ: 

Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության նախագահը իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:

«Սիրելի՛ երեխաներ, 

Ես և տիկին Ռիտան սրտանց շնորհավորում ենք ձեզ տոների կապակցությամբ և խնդրում ենք, որպեսզի դուք մեր շնորհավորանքները փոխանցեք ձեր քույրերին և եղբայրներին, ձեր հայրերին և մայրերին, ձեր տատիկներին և պապիկներին: Ցանկանում ենք, որպեսզի 2018 թվականին, այսինքն՝ Նոր տարում, ձեր բոլոր երազանքներն իրականան: Ես կարծում եմ, որ ձեր երազանքների իրականացումը մի զգալի մասով, երևի, դուք կապում եք ուրիշների հետ՝ միգուցե, ձեր ծնողների, միգուցե, Ձմեռ պապիկի կամ մեկ այլ մարդու հետ, բայց բոլորդ պետք է շատ հստակ գիտակցեք, որ ձեր երազանքների իրականացումը կախված է նաև ձեզնից:

Ովքեր սովորում են՝ պետք է լավ սովորեն, որպեսզի ձեր ավագները, ձեր ծնողները տեսնեն, որ դուք էլ եք ուզում, որպեսզի ձեր երազանքները կատարվեն: Այստեղ երեխաների մի մասը, հավանաբար, իր երազանքների մեջ շատ մեծ բաներ է ուզում: Հավատացեք, եթե 2018 թվականին այդ երազանքները չիրականանան, դրանք իրականանալու են 2019 թվականին, 2020 թվականին. միշտ պետք է երազել: Եվ որպեսզի, երբ դուք դառնաք, օրինակ, Ձմեռ պապիկի տարիքի չափ, կարողանաք հիշել, ասել՝ ահա, ես այսքան երազանքներ եմ ունեցել, և այսքանը իրականացել է: Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ, նա ցանկանում է, որ մեր երեխաները միշտ առույգ, զվարթ լինեն, միշտ ծիծաղեն, որպեսզի մեր բոլոր երեխաները լավ սովորեն, որ որևէ բանի կարիք չունենան: Նույնը ցանկանում է Ձյունանուշիկը: Դրա համար էլ իրենք այս օրերի ընթացքում հանդիպում են շատ-շատ երեխաների հետ, և իրենք էլ գիտեն՝ այն երեխաների երազանքն է իրականանում, ովքեր ձգտում են դրան»,-  ասել է հանրապետության նախագահը և խնդրել երեխաներին Ձմեռ պապի և Ձյունանուշի ներկայությամբ հնչեցնել իրենց ցանկություններն ու երազանքները:

Բաղրամյան 26-ում Ամանորի նախաշեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումների շրջանակում վաղը՝ դեկտեմբերի 26-ին, կհյուրընկալվեն նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ընտանիքների երեխաները և թոռնիկները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP