Սիրո մասին հին հնդկական «Կամասուտրա» տրակտատի նոր հրատարակությունը պատմության մեջ առաջին անգամ նկարազարդվել է կնոջ կողմից, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Folio հրատարակչությանը:
«Կամասուտրայի» «կանացի» նկարազարդումների հեղինակն է ամերիկացի նկարչուհի Վիկտո Նգային: Վիկտո Նգայի խոսքով՝ ինքը կարողացել է կանացի տեսանկյունից ներկայացնել գիրքը, որը ավելի վաղ միշտ ադապտացրել էին տղամարդկանց համար:
«Բազմաթիվ սցենարներ ես նկարել եմ այնպես, որպեսզի ընթերցողը կարծես տեղի ունեցածին նայի կանանց աչքերով, չնայած բովանդակության հայրիշխանական ոճին»,- ասում է նկարչուհին 3-րդ դարում ստեղծված տրակտատի մասին:
Իլյուստրատորը խոստովանել է, որ ջանացել է պատկերել գրքի զգայական կողմը և ստեղծագործությունը հասկանալի դարձնել ժամանակակից ընթերցողի համար՝ ցուցադրելով, որ դրանում խոսվում է ոչ միայն սեքսի մասին:
«Կամասուտրան» առաջին անգամ անգլերեն է թարգմանվել 1883թ. ու հրատարակվել գրող ու ճանապարհորդ Ռիչարդ Բերտոնի խմբագրմամբ: