18:50 03.05.2020
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի բնակչուհին պատմել է այն մասին, թե ինչպես է կարողացել 12 ամսում 43 կիլոգրամ կորցնել: Նրա պատմությունը հրապարակվել է Runner’s World- ի կողմից:
27-ամյա Էրիկա Ուիննինգը որոշել է նիհարել այն բանից հետո, երբ դժվարություններ են առաջացել կարճաժամկետ առողջապահական ապահովագրություն ձեռք բերելու հարցում: Խնդիրը նրա քաշն էր, որն այն ժամանակ կազմում էր 113,5 կգ: Նա որոշել էր, որ 2019 թվականին նոր կյանք կսկսի և հոգ կտանի իր մասին:
Տարին իսկապես սկսվել է նիհարելով. աղջիկը գրիպով է վարակվել և 10 օրվա ընթացքում կորցրել ինը կիլոգրամ: Վերականգնվելուց հետո Էրիկան սկսել է ամեն օր 20-30 րոպե հատկացնել ֆիզիկական վարժություններին: Բացի այդ, նա փորձել է հետևել սննդակարգին, մասնավորապես չուտել, եթե սոված չէ: Պարզվել է, որ գաղտնիքը փոքր, հասանելի նպատակներ դնելն է. դա, ըստ նրա, շատ կարևոր է, հատկապես՝ սկզբում: Այսպիսով, աղջկան հաջողվել է ազատվել ևս 13 ավելորդ կիլոգրամներից:
Այդ պահից Էրիկան սկսել է ամեն օր առավոտյան կատարել զբոսանքներ կամ վազել: Սկզբում վատ ֆիզիկական վիճակի պատճառով նա փորձել է առանց ընդմիջման վազել առնվազն 1.5 րոպե:
Աստիճանաբար, նրա արդյունքները բարելավվել են: «Առաջին անգամ հինգ կիլոմետր վազելով՝ ես զգացի աննկարագրելի հպարտություն», – ասել է նա: «Այո, դա տևել է մոտ 40 րոպե, բայց դրանից հետո ես ուզում էի շարունակել»:
Վեց ամսից պակաս ժամանակահատվածում Էրիկան վազել է կես մարաթոն (21 կիլոմետր), իսկ տարեվերջին նրա քաշը նվազել է՝ հասնելով 70 կիլոգրամի:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...
09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...
09:31 10.07.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...