ԵԱՏՄ-ն նախապատրաստել է COVID-19-ի կանխարգելման ծրագրի նախագիծ. РИА Новости – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

ԵԱՏՄ-ն նախապատրաստել է COVID-19-ի կանխարգելման ծրագրի նախագիծ. РИА Новости

12:55 04.05.2020

Եվրասիական տնտեսական միության երկրները, «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախաձեռնությամբ, պատրաստել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ ծրագրի նախագիծ, որը նախատեսում է լաբորատոր հետազոտությունների միասնական մոտեցումների մշակում և վարակիչ հիվանդությունների նկատմամբ մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծում, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքը:

«Փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մեթոդաբանական մոտեցումների զարգացում, վարակիչ հիվանդությունների օպերատիվ մոնիտորինգի համար ընդհանուր համակարգի ստեղծում, անձնակազմի վերապատրաստում, միջպետական դասընթացներ և գիտական հետազոտություններ տարածաշրջանում առավել արդիական ինֆեկցիոն հիվանդությունների համար պատվաստանյութերի և ախտորոշիչ թեստային համակարգերի մշակման վերաբերյալ: Ենթադրվում է, որ փաստաթուղթը կընդունվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համալիր ծրագրի միջոցառումների իրականացումը թույլ է տալու կարգավորել ԵԱՏՄ երկրներում նոր կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաև ամրապնդել պետությունների կարողությունները վարակի սպառնալիքների կանխարգելման և դրանց արձագանքման ոլորտում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

10:10 14.05.2025

Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում։ Քաղցրաշեն գյուղ»։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավը

10:00 14.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ «Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում և Ալ-Ռաուդում. վերջին նախազգուշացումը: Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել […] ...

Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի

09:50 14.05.2025

Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին և Ջաբալիա ալ-Բալադ շրջանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Չորեքշաբթի գիշերը անկլավի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը, ինչպես հաղորդվում է, գերազանցել է 50-ը: Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսարևմտյան […] ...

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

09:40 14.05.2025

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով՝ փորձելով նվազեցնել աջերի հաղթանակի հնարավորությունը։ «Ես Բոլիվիայի ժողովրդին բացարձակ վճռականությամբ տեղեկացնում եմ օգոստոսին կայանալիք ընտրություններից դուրս գալու իմ որոշման մասին, քանի որ համոզված եմ, որ ես գործոն չեմ հանդիսանա ժողովրդական քվեն բաժանելու համար և չեմ նպաստի ֆաշիստական ​​աջակողմյան նախագծի իրականացմանը»,- ասել […] ...

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

09:35 14.05.2025

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին հրավիրել դաշինքի հունիսյան գագաթնաժողովին՝ շարունակելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ կապերն ամրապնդելու իր ընթացքը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է […] ...

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

09:29 14.05.2025

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...

BACK_TO_TOP