10:50 07.05.2020
ԱԺ-ում շարունակվում է կառավարության 2019թ-ի ծրագրի քննարկումը: Պատգամավորները հարցեր են ուղղում հարակից զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Սարգիս Ալեքսանյանը հետաքրքրվեց.
«Կես տարի չանցած՝ Մ-4 միջպետական ճանապարհը որակի հետ կապված խնդիր ունի, քանդված է ճանապարհը, ճաքեր կան, տեղյա՞կ եք ու ի՞նչ քայլեր եք ձեռնարկում նման խնդիրները կանխելու հետ կապված, երկրորդ՝ սահմանամերձ գյուղերի ճանապարհները վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսք տրվեց, որ պետք է վերանորոգվեն, բայց որևէ գործնական քայլ չի կատարվել»։
Նախարարը չհամաձայնեց, թե քայլ չի կատարվում․
«Կատարվում է Մովսես գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգում, ռուսաստանաբնակ քաղաքացիների ու կառավարության կողմից ֆինանսավորվել է, եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր չի եղել իրականացնել նախորդ տարի, այս տարի հողային աշխատանքները սկսվել են, եղանակի տաքացմանը զուգահեռ կշարունակվեն ասֆալտապատման աշխատանքները: Ինչ վերաբերում է որակին, ես անձամբ եմ եղել նշած տեղում, լավ չէ, որ կատարված աշխատանքները թերացումներ են ունենում։ Մենք ունենք սկզբունք, եթե որևէ ճանապարհաշինական ընկերություն ունենում է թերացումներ, ամբողջ ծավալով տեղի է ունենում նոր ասֆալտաշերտի նորոգում: Ոչ թե պետք է շտկվի ասֆալտը, այլ նոր շերտ ավելացվի, խնդրահարույց տեղերը քանդվել են, 3 կմ նոր ասֆալտաշերտ կտեղադրվի»:
Սարգիս Ալեքսանյանը խոսեց Բերդավանի ճանապարհի մասին՝ ասելով, թե այնտեղ որևէ բան չի կատարվում, իսկ բերդավանցուն չի հետաքրքրում պատճառը: Ի պատասխան՝ նախարարն ասաց.
«Բոլոր խոստումները, որ տրվել են մեր քաղաքական ղեկավարի կողմից, իրականացվելու են ժամկետներում, քաղաքացիների հետ շփումները պարբերական բնույթ են կրում»:
12:00 29.06.2025
Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...