17:32 07.05.2020
Կառավարության ծրագրի կատարման ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, իմքայլական Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ կառավարությունը պաշտպանության ոլորտում լուրջ ձեռքբերումներ է ունեցել 4 ուղղություններում։
Սպառազինության ոլորտում խոսքը մասնավորապես «Սու-30ՍՄ» կործանիչների մասին է, որոնք թույլ են տալիս հակառակորդի ցանկացած թիրախ առնել նշանի տակ, և «Տոռ-Մ2ԿՄ» ու «Օսա-ԱԿ» հակաօդային զինատեսակները, որոնք թույլ տվեցին ամբողջացնել հայկական հակաօդային պաշտպանությունը։
Ինժեներական ոլորտում դրանք ինժեներաամրաշինական կառույցներն են, որոնց կառուցումը թույլ է տվել հակատանկային և հակահրետանային պաշտպանություն ունենալ։ Սա, ըստ պատգամավորի, թույլ կտա արդեն առաջիկա տարում ունենալ անխոցելի առաջնագիծ։
Ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները, ըստ Կարապետյանի, թույլ են տվել բանակին զենք պատվիրել և գնել տեղական արտադրողից։ Ըստ նրա՝ նախկինում դա միայն երազանք էր թվում։ Պատգամավորի պնդմամբ՝ ներկայում ֆինանսավորվում են նաև այնպիսի ծրագրեր, որոնք միտված են արտահանմանը։
Կենցաղային ոլորտում էլ, ըստ պատգամավորի, կատարվել են աշխատավարձերից մինչև նոր շինությունների կառուցում և այլն։
18:44 14.05.2025
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի […] ...
18:33 14.05.2025
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումըՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...