16:00 07.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ընտանիքի չորս անդամների մահվան պատճառը:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաճարտարագիտատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահվան պատճառ է հանդիսացել բնակարանում տեղադրված գազի ջեռուցման վառարանի սխալ տեղադրման և անվտանգության սահմանված նորմերի խախտումների արդյունքում բնակարան արտանետված շմոլ գազից թունավորումը:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊ ընկերության Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործը, պատասխանատու լինելով հիշյալ ընկերության պաշտոնական հրահանգով սահմանված իր աշխատանքային պարտականությունների և դրանց ոչ պատշաճ կատարման համար, իր կողմից սպասարկվող Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/2-րդ շենքի 38-րդ հասցեում իրականացրել է գազասպառման համակարգերի ոչ պատշաճ և սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ներտնային տեխնիկական սպասարկման ծառայություն:
Այդ ընթացքում խախտելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Լոռու ԳԳՄ-ի և բաժանորդի միջև վերակնքված «Բնական գազի մատակարարման» պայմանագրի պահանջները, ամբողջ ծավալով սպասարկում չիրականացնելու պատճառով չի հայտնաբերել գազի ջեռուցման վառարանի անվտանգ շահագործման համար շինարարական նորմերի պահանջներով նախատեսված առկա խախտումները տվյալ բնակարանում, չի կազմել համապատասխան ակտ ու չի արգելել հիշյալ խախտումով գազասպառման սարքավորման շահագործումը:
Արդյունքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-24-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման սարքավորման շահագործման ժամանակ վառարանի ծխահեռացման անցուղու բացակայության, ծխագազերի քարշի արհեստական սահմանափակման պայմաններում այրման արգասիքները դուրս չեն մղվել մթնոլորտ, ամբողջությամբ լցվել են հյուրասենյակ, որի արդյունքում առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր քանակի ածխածնի մոնօքսիդի՝ շմոլ գազի թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայի կուտակում հյուրասենյակում և հարակից տարածքներում, որի հետևանքով տեղի է ունեցել ընտանիքի չորս անդամների՝ ծնված 1971թ., 1972թ., 2004թ. և 2002թ., օրգանիզմի թունավորում, ինչն անզգուշությամբ առաջացրել է վերջիններիս մահը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տեղամասի փականագործին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:19 08.07.2025
Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
16:14 08.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...
16:00 08.07.2025
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներինՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...
15:52 08.07.2025
Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...
15:44 08.07.2025
2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […] ...
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...