17:05 07.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայումս Պատրիկ Հովակիմյանը զբաղեցնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունում գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի աշխատակազմի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը:
Պատրիկ Հովակիմյանը նաև աշխատել է՝ որպես տրանսնացիոնալ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավար, եղել է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դատախազի օգնական:
Բացի դրանից՝ Պատրիկ Հովակիմյանը արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի անդամ է: Նրա թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջադրվել էր նախագահի կողմից և հաստատվել էր Սենատի կողմից 2018 թվականին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թրամփը Պատրիկ Հովակիմյանին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր քարտուղար:
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...
19:34 14.05.2025
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...
19:23 14.05.2025
Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը։ «Ուիթքոֆն ասել է, որ ինքը և պետքարտուղար Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ»,- ասվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային […] ...
19:14 14.05.2025
Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ է արդեն խճճվել տարբեր վարկածների մեջ, թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց «Զենիթ»՝ չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։ «Ինչո՞ւ Թիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ»։ Ես ինքս էլ եմ խճճվել վարկածների մեջ։ Սկզբում ասում էին՝ խնդիրը «Լոկոմոտիվն» է, որ նրանք շատ փող էին […] ...
19:03 14.05.2025
Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպանՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, […] ...
18:53 14.05.2025
Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժածԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […] ...