12:12 08.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2005 թվականի հոկտեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձ վճարելու պատրաստակամության մասին, նպատակադրվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը և լրացուցիչ եկամուտներ ապահովելուն:
Այդ նպատակով նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցույթ անցկացնելու համար հիմքեր ստեղծելու նպատակով պահանջել է, որպեսզի իր կինը նշված հողատարածքը վարձակալելու մտադրության մասին համապատասխան դիմում ներկայացնի համայնքապետարան:
Այնուհետև, անձամբ նախաձեռնելով հողատարածքի հատակագծման աշխատանքները, ստեղծելով և ղեկավարելով մրցութային հանձնաժողովը, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող իր կինը, ում հետ 2007 թվականի հունիսին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով և տարեկան 2000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։
Համայնքի ղեկավարը կնոջ հետ հողամասի վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007 թվականի հուլիսին, վերջինիս միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցության աշխատանքներով զբաղվող ՓԲ ընկերությանը, որի արդյունքում, մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ստացել է ընդհանուր 12․489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12.489.500 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից։
Բացի այդ, համայնքի ղեկավարը, նույն ժամանակահատվածում խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հիշյալ հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնակամ ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մասին, տևական ժամանակ՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ համայնքի սեփականություն հանդիսացող նշված հողամասի ինքնակամ զավթումը, դրա վրա առանց թույլտվության շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու, ինչպես նաև՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուգարք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն չարաշահելը) 2-րդ մասով և 315.2-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն):
Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին փոխանցելով 12.494.000 ՀՀ դրամը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:00 08.07.2025
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներինՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...
15:52 08.07.2025
Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...
15:44 08.07.2025
2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […] ...
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...
15:28 08.07.2025
Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...