15:10 08.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր պետք է ամփոփիչ ելույթով հանդես գար՝ 2019-ին կատարված աշխատանքների մասին: Նա նախ՝ բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի և ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակի երկրորդ տարեդարձի կապակցությամբ:
«Ես չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս դահլիճում, և նրան, ինչ այսօր առավոտյան տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ: Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով, ուզում եմ ընդգծել՝ բռնությունն իր բոլոր դրսևորումներով, քանի որ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական: Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների:
Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին՝ կին պատգամավորներին, սոցցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններ են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը:
«Այո՛, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ հրավերը, իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ պարոն Մարուքյանն է նստում և ուղիղ ասել եմ՝ այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը այդ ողջ բարոյահոգեբանական բռնությունները և ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժան մասն է: Ես, դիտելով այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս. կներեք, որ այսպիսի մանրամասների մեջ եմ մտնում: Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ, այնտեղ, հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ»,- հարց ուղղեց վարչապետը:
Կատարվածը Փաշինյանը «քստմնելի սադրանք» անվանեց, նաև նշեց՝ այսօր տեղի ունեցածը համարում է ամենամեծ պարտությունը, որ ունեցել են հեղափոխությունից հետո:
«Մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծող, ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից»,- նշեց նա:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...