14:56 08.05.2020
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, խմբակցության անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից, բոլոր այն հայրենակիցներից, որ ականատես են եղել միջադեպին:
««Իմ քայլը» տրվել է սադրանքներին, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, ներկայացնեմ մանրամասներ այդ սադրանքների և այն մասին, թե ինչ է տեղի ունեցել վերջին շաբաթների ընթացքում: Ամեն ինչ սկսվեց «Ապօրինի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից, այն պահից, երբ դիրքորոշում հայտնեց «Լուսավոր Հայաստան»-ը՝ կողմ չքվեարկելով, դրա ընդունումից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան»-ի հատկապես ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում: Երբևէ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ այս գումարման, նախորդ գումարման ընթացքում, երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որ թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում»,- ասաց նա:
Մակունցը նշեց՝ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԼՀ խմբակցության ղեկավարն ԱԺ նիստերի դահլիճում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին և դրան չհաջորդեց ներողություն՝ ո՛չ նրան, ո՛չ պատգամավորներին, ո՛չ ՀՀ քաղաքացիներին ուղղված, իսկ դրան հետևեցին գործընթացներ ԱԺ նիստերի դահլիճից դուրս:
«Հիմա շաբաթներ շարունակ փորձում են սադրել և ներքաշել խմբակցությանը գործողությունների մեջ, որ այս տեսախցիկների առջև մեզ կներկայացնեն այնպես, ինչպես ցանկանում էր պարոն Մարուքյանը»,- ասաց Մակունցը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...