Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին… Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին… Նիկոլ Փաշինյան

15:17 08.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ձեռքը վերցրեց իր առջև դրված շիշը: Վարչապետը այս կերպ նմանակեց համացանցում տարածվող կադրերին, որոնցում երևում է՝ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը վերցնում է իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի առջև դրված շիշը՝ նրա ձեռքից «փախցնելով» այն: Փաշինյանը հիշեցրեց՝ ջրի շիշը մի անգամ էլ է «զենք» դարձել Սասուն Միքայելյանի ձեռքում:

«Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին, այսօր թերևս այդ քաղաքական ժառանգությունը … դրանով էլ կավարտվեր թերևս միջադեպը, բայց, այո՛, մենք այսօր պարտվեցինք, ես դատապարտում եմ, հարգելի՛ պարոն Միքայելյան, ձեզ, ես դատապարտում եմ ինձ, մեզ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ ցանկանում է վերցնել այն մարտահրավերը, որ ԱԺ ամբիոնից նետեց իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով Հայաստանի քաղաքական դաշտի ֆլորայի ու ֆաունայի մասին:

«Բայց ես այլաբանական խոսակցությունը կուզեմ տեղափոխել իրական խոսակցության դաշտ և ասել՝ որպես կառավարության գործունեության արդյունք՝ ուղղակի, թե ոչ ուղղակի․ 2019 թ. ընթացքում երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է նվազագույն ծառահատումը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Տավուշի մարզում:  2020 թ. մայիսին արձանագրվել է, բայց դե ֆակտո դա տեղի է ունեցել 2019 թ. դեկտեմբերին, կովկասյան ընձառյուծը 1970-ից հետո առաջին անգամ երևացել է իմ հայրենի Տավուշի մարզում և իմ պապենական գյուղ Ենոքավանի տարածքում: Ես սա շատ լավ սիմվոլ եմ համարում և շատ ուրախալի իրադարձություն: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ ազատագրված Շուշին, և կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ, բռնությունից զերծ Հայաստանում»,- նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP