16:44 08.05.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում ներկայացրեց նախկին նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի փաստաբանական խմբից:
Ալումյանը նշեց, որ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 24-ին, երբ երկրում արդեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված։ Պաշտպանը մեջբերեց մարդու իրավունքների հարցերով եվրոպական կառույցների հայտարարություններն ու կոչերը, ըստ որոնց՝ պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում:
Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է միաժամանակ մի քանի ռիսկային խմբում, իսկ ներկայում, առողջական խնդիրներով պայմանավորված, բժշկական հսկողության տակ է։ Կից ներկայացվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից համապատասխան բժշկական տեղեկանք։
Պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը, որը մուտքագրվել էր դատարան ապրիլի 17-ին։ Գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։ Ա․ Վարդևանյանը ներկայացրեց արդարադատության նախարարության տրամադրած տվյալները, համաձայն որոնց՝ ՔԿՀ-ներում 65 տարեկանից բարձր կա 8 մարդ, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի անձանց թիվը 3-ն է։
23:42 09.05.2025
Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համարՌուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...
23:16 09.05.2025
Տեղի է ունեցել վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակինԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարին մասնակցեցին 46 շախմատիստներ։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները. 1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան 2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան 3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան 4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան 5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, […] ...
23:07 09.05.2025
Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներՄայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, […] ...
22:51 09.05.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանըՄայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում […] ...